Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հարգելի այցելու

Բարի գալուստ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայք, որը ստեղծվել և գործում է «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» ՀՀ օրենքի (այժմ՝ «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենք) պահանջներին համապատասխան: Օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է հրապարակային ծանուցում` տեղեկատվությունը մամուլում հրապարակելու միջոցով, հրապարակային ծանուցումը պետք է տեղադրվի նաև այս կայքում: Այստեղ Դուք նաև կարող եք գրանցվել որպես բաժանորդ և էլեկտրոնային փոստով ստանալ կայքում տեղադրվելիք Ձեզ հետաքրքրող հայտարարություններն ու ծանուցումները: Կայքի աշխատանքի բարելավմանն ուղղված Ձեր նկատառումներն ու առաջարկությունները, տեսակետներն ու մեկնաբանությունները Դուք կարող եք ներկայացնել ուղարկելով նամակ moderator@moj.am էլեկտրոնային փոստի հասցեով :

Մեզ համար կարևոր է Ձեր կարծիքը: 

Ինչպես դիմել

Հրապարակային ծանուցում հրապարակող անձը կայքից ներբեռնում է ձևը, լրացնում է այն և էլեկտրոնային կրիչով ներկայացնում ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն:

Էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում հրապարակային ծանուցում հրապարակող անձը լրացնում է պահանջվող տվյալները կայքի Էլեկտրոնային դիմում բաժնում:

Գնումների հայտարարությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարող եք գտնել նաև www.gnumner.am կայքի «Գնումների հայտարարություններ» բաժնում

Վերջին լրացումները

31.03.2024

«Ազատական» կուսակցության 2021 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվություն
Հայտատու` «Ազապական» կուսակցություն

19.03.2024

Թիվ 11394071 կատարողական վարույթով պարտապան Արա Արտուշի Սողոմոնյանին պատկանող շարժական գույքը նախապատվության իրավունքով ձեռք բերելու վերաբերյալ որոշումը
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Վարչական ակտերով բռնագանձումների բաժին

19.03.2024

Քաղաքացիներ՝ Հրաչիկ Հարութի Անտոնյան, Ռաֆայել Նվերի Զաքարյան, Վահան Նազարյան, Խաչիկ Ռաֆիկի Մնացականյան, Արմեն Վաչիկի Մուխսիյան, Էրիկ Համլետի Միհրանյան, Ռաֆիկ Մուշեղի Հասրաթյան, Արթուր Մանուկի Հակոբյան, Հայկ Քաջիկի Եզդօղլյան,Իգիթ Լևոնի Գասպարյան, Արամ Գևորգի Հունանյան, Մարզպետ Ֆելիքսի Քոչարյան, Էդուարդ Վարդանի Մալխասյան, Էդգար Ժորայի Ջհանգիրյան, Կարեն Ազատի Կարապետյան, Նարեկ Կարենի Սանթուրյան, Գոհար Զորիկի Հակոբյան, Հայկ Ազատի Խաչիկյան, Մաքրուհի Նաջարյան, Լիդա Բալայի Խաչատրյան, Իրինա Վլադիմիրի Մխիթարյան, Աննա Աշոտի Բայադյան, Լարիսա Եղիշի Ղազինյան, Սիլվա Դուխալի Բարսեղյան, Անահիտ Կոլյայի Մեսրոպյան, Էդգար Արթուրի Սիմոնյան
Հայտատու` Երևանի քաղաքապետարան

19.03.2024

Մրցույթ՝ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տարածքային սպասարկման գրասենյակների համակարգման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 12-34.2-Մ2-35) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին
Հայտատու` Արդարադատության նախարարություն

19.03.2024

Թիվ ՇԴ/6505/02/23 քաղաքացիական գործով պատասխանող՝ Սամվել Խարիտոնի Հակոբյանին
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան