Հայաստանի հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հարգելի այցելու

Բարի գալուստ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայք, որը ստեղծվել և գործում է «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» ՀՀ օրենքի (այժմ՝ «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենք) պահանջներին համապատասխան: Օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է հրապարակային ծանուցում` տեղեկատվությունը մամուլում հրապարակելու միջոցով, հրապարակային ծանուցումը պետք է տեղադրվի նաև այս կայքում: Այստեղ Դուք նաև կարող եք գրանցվել որպես բաժանորդ և էլեկտրոնային փոստով ստանալ կայքում տեղադրվելիք Ձեզ հետաքրքրող հայտարարություններն ու ծանուցումները: Կայքի աշխատանքի բարելավմանն ուղղված Ձեր նկատառումներն ու առաջարկությունները, տեսակետներն ու մեկնաբանությունները Դուք կարող եք ներկայացնել ուղարկելով նամակ moderator@azdarar.am էլեկտրոնային փոստի հասցեով :

Մեզ համար կարևոր է Ձեր կարծիքը:

Ինչպես դիմել

Հրապարակային ծանուցում հրապարակող անձը կայքից ներբեռնում է ձևը, լրացնում է այն և էլեկտրոնային կրիչով ներկայացնում ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն:

Էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում հրապարակային ծանուցում հրապարակող անձը լրացնում է պահանջվող տվյալները կայքի Էլեկտրոնային դիմում բաժնում:

Վերջին լրացումները

22.05.2013

Թիվ ՎԴ/2638/05/13 վարչական գործով դատական ծանուցագիր
Հայտատու` ՀՀ վարչական դատարան

22.05.2013

Գույքի անբավարարության հիմքով թիվ 01/02-2871/13 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում
Հայտատու` ԴԱՀԿ ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժին

22.05.2013

Թիվ ՎԴ3976/05/12 վարչական գործով դատական ծանուցագիր
Հայտատու` ՀՀ վարչական դատարան

22.05.2013

Թիվ ՎԴ4726/05/12 վարչական գործով դատական ծանուցագիր
Հայտատու` ՀՀ վարչական դատարան

22.05.2013

Թիվ ՎԴ4871/05/12 վարչական գործով դատական ծանուցագիր
Հայտատու` ՀՀ վարչական դատարան