Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մեր մասին

Կայքի ստեղծման պատմությունը

Հայաստանի Հանրապետության ինտերնետային ծանուցումների պաշտոնական կայքի ստեղծումը պայմանավորված է 2007 թվականի ապրիլի 9-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված և 2007 թվականի մայիսի 4-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրված «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, որի երկրորդ հոդվածում ասվում է. «Օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված այն դեպքերում, երբ նախատեսվում է հրապարակային ծանուցում` տեղեկատվությունը մամուլում հրապարակելու միջոցով, տեղեկատվությունը պարունակող հայտարարությունը պետք է տեղադրվի նաև http://www.azdarar.am հասցեով գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (այսուհետ` կայք)»: Նշված օրենքի պահանջների իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության Կառավարությունը 2011 թվականի փետրվարի 17-ին ընդունել է N174-Ն որոշումը «Ինտերնետով հրապրակային ծանուցման ենթակա հայտարարության ընդունման, կայքը վարող անձին փոխանցման, կայքում հայտարարությունների տեղադրման և արխիվացման ժամկետների սահմանման կարգը և հայտարարության տեքստը ներկայացնելու էլեկտրոնային ձևաչափը հաստատելու մասին»: Վերոգրյալ իրավական ակտերի հիման վրա 2011 թվականի ապրիլի 7-ից սկսել է գործել Հայաստանի Հանրապետության ինտերնետային ծանուցումների պաշտոնական կայքը: Կայքի վարումը, տեխնիկական սպասարկումը, կայքում տեղեկատվության զետեղման հետ կապված հարցերի քննարկումը և կայքի հետ կապված այլ հարցերի լուծումը իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը:

«Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք 

«Ինտերնետով հրապարակային ծանուցման ենթակա հայտարարության ընդունման, կայքը վարող անձին փոխանցման, կայքում հայտարարությունների տեղադրման և արխիվացման ժամկետների սահմանման կարգը և հայտարարության տեքստը ներկայացնելու էլեկտրոնային ձևաչափը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարություն որոշում

Ինչպես հայտարարություն զետեղել կայքում

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N174-Ն որոշմանը համապատասխան հայտատուների հարմարության համար մշակվել է էլեկտրոնային ձև (application.doc), որը հայտարարություն տվող ֆիզիկական կամ իրավաբանական անձը, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կարող է բեռնել կայքից, լրացնել և էլեկտրոնային կրիչով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն:


էլեկտրոնային ստորագրություն ունենալու դեպքում հնարավոր է նաև հայտարարությունը իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնել անմիջապես կայքից: Դրա համար անհրաժեշտ է կայքի Էլեկտրոնային դիմում բաժնում լրացնել համապատասխան դաշտերը և սեղմել «Ուղարկել» կոճակը:

Հետադարձ կապի տվյալները

Հասցե` Երևան, Կոմիտասի 49/3
Հեռ.` +374 10 201439
Էլ. փոստ` moderator@moj.am