Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արտակ Լյովայի Հովսեփյանի գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

22.08.2014

Հայտատու` Արտակ Լյովայի Հովսեփյանի սնանկության գործով կառավարիչ Ջիվանշիր Աֆյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Արտակ Լյովայի Հովսեփյանի գույքի 06.05.2014թ. ժամը 12:30-ին հայտարարված աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով: 11.09.2014թ. ժամը 17:00-ին` Արտակ Լյովայի Հովսեփյանի սնանկության գործով կառավարիչ` Ջ.Աֆյանի կողմից Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի շենքում` ք.Արտաշատ. Շահումյան 19 հասցեում կանցկացվի պարտապանի պարտավորությունների համար «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ին գրավադրված երրորդ անձ` Հովհաննես Գրիգորի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող` ք.Արտաշատ, «Իսակով» թաղամասում գտնվող 0,4704 հա վարելահողի հրապարակային սակարկություններով աճուրդ-վաճառք, բաց դասական եղանակով, մեկ լոտով, որի մեկնարկային գինն է` 372.009 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը. իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումն հավաստող փաստաթղթերի պատճեները. աճուրդի մասնակցության վճարի և կանխավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5% -ը: Աճուրդի մասնակցության վճարը և կանխավճարը պետք է վճարվի կանխիկ, կամ փոխանցումով Արդշինինվեստբանկի` Արտակ Լյովայի Հովսեփյանի սնանկության թիվ 2470102823220010 հատուկ հաշվին, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան` ք.Արտաշատ, Շահումյան 19 հասցեյով: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Հավանական գնորդները կրելու են նաև գույքի ձևակերպման հետ կապված վճարային պարտավորությունները: Ցանկացողները աճուրդի կանոնակարգին և լոտին կարող են ծանոթանալ սնանկության գործով կառավարիչ Ջ.Աֆյանի մոտ` ք. Երևան. Դավիթաշեն 4-րդ թ/մ շ.2 բն.11 հասցեում, հեռ. /099/056-86-96:

Հասցե` ք.Երևան, Դավիթաշեն 4 թաղ.շենք 2, բն.11

Հեռ..` +374 99 568696

Էլ. փոստ`