Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԳԴ 4/0359/02/14 քաղաքացիական գործով պատասխանող` «Կոնստանտա» ԲՀԿ-ի դատական ծանուցագիր

22.08.2014

Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդված

Քաղաքացիական գործ թիվ ԳԴ4/0359/02/14
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ
ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Դատական նիստ նշանակելու մասին

21.08.2014թ. ք.Սևան

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Գաբրիելյանս« ուսումնասիրելով թիվ ԳԴ4/0359/02/14 քաղաքացիական գործի` ըստ հայցի Սևանի քաղաքապետարանի ընդդեմ «Կոնստանտա» ԲՀԿ-իª գումարի բռնագանձման պահանջի մասին նյութերը,

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 03.07.2014 թվականի թիվ ԳԴ4/0359/02/14 որոշմամբ Սևանի քաղաքապետարանի հայցադիմումն ընդդեմ «Կոնստանտա» ԲՀԿ-ի գումարի բռնագանձման պահանջի մասին, ընդունվել է վարույթ, նախապատրաստվել դատաքննության և հայցադիմումի ու դրան կից փաստաթղթերի օրինակներն ուղարկվել են պատասխանողին, սակայն դատական ծանուցագիրը հետ է վերադարձել դատարան «տեղափոխված» նշումով և հայցվորը դատարանի գրությանն ի պատասխան` հայտնել է, որ չունի պատասխանողի գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկատվություն:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ, 144.1-րդ և 149.9-րդ հոդվածներով՝

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

Քաղաքացիական գործով` ըստ հայցի Սևանի քաղաքապետարանի ընդդեմ «Կոնստանտա» ԲՀԿ-ի գումարի բռնագանձման պահանջի մասին, նշանակել դատաքննություն 2014 թվականի սեպտեմբերի 12-ին ժամը 10:30-ին ք.Սևան Աբովյան 6/1 հասցեում:
Սույն որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 


ԴԱՏԱՎՈՐ Ա.ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ք. Սևան,Աբովյան 6/1 հեռ. (0261) 2-02-33

21.08.2014թ.

պատասխանող - «Կոնստանտա» ԲՀԿ-ի տնօրեն Ռ.Մալխասյանին
(հասցեª ք. Սևան, Թումանյան փող. 19)

 

Կից ուղարկվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 21.08.2014 թվականի թիվ ԳԴ 4/0359/02/14 որոշումը:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ դատական նիստը նշանակված է 12 սեպտեմբերի 2014թ.-ին ժամը 10:30-ին ք. Սևան, Աբովյան 6/1 հասցեում:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի` դատական նիuտի ժամանակի և վայրի մաuին պատշաճ ձևով տեղեկացված պատաuխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Առդիր որոշումը 1 թերթից:

 

ԴԱՏԱՎՈՐ Ա©ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք.Սևան, Աբովյան փողոց, թիվ 6/1

Հեռ..` +374 261 20233

Էլ. փոստ`