Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Ֆոտոն» Ա/Կ-ի պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

02.09.2014

Հայտատու` «Ֆոտոն» Ա/Կ-ի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Մերուժանի Սողոմոնյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2014 թ-ի օգոստոսի 27-ին հայտարարված «Ֆոտոն» Ա/Կ-ին սեփականության իրավութքով պատկանող գույքի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
2014թ-ի սեպտեմբերի 18-ին ժամը 11-00-ին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների Ընդհանուր իրավասության դատարանի շենքում (Մովսես Խորենացու-162ա հասցեում) աճուրդային վաճառքի է հանվում սնանկ ճանաչված «Ֆոտոն» ԱԿ-ին պատկանող գույքը առանձին հետևյալ 1 լոտերով` Լոտ 1. –Այլումինե տաղավար, ընդհանուր մակերեսը 61,0քմ, մեկ հարկանի, շենքի հիմքը երկաթ բետոնյա, առաստաղի բարձրությունը 3մ, միջհարկային ծածկը բետոն, դռները և պատուհանները մետաղյա, հատակը հարթ բետոն, կերամիկական սալիկներ, սանհանգույցը և լոգարանը միասին` հատակը և պատերը գտնվում են վատ վիճակում, տաղավարի հասցեն` ք, Երևան, Էրեբունի համյնք, Էրեբունի փողոց, թիվ 124/3, մեկնարկային գինը 14.434.200 ՀՀ դրամ:
Լոտի ընդհանուր մեկնարկային գինը կազմում է `14.434.200 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ա)ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը‚ իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները‚ բ) կրկնաճուրդի մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը‚ մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար։ Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ պարտապանի դրամարկղ կամ փոխանցումով «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի Շենգավիթ մասնաճյուղի 2473601612250000 սնանկացման հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ։ Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդի նախորդ օրվա ժամը 16-ը կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հասցեով (Մ. Խորենացու 162ա).Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու ինչպես նաև կրկնաճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել «Ֆոտոն» ԱԿ-ի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանինˋ 095-45-43-56 հեռախոսահամարով։
 

Հասցե` ք. Երևան , Նոր-Արեշ 14.,38ա շ., բն21

Հեռ..` +374 99 454356