Հայտարարություն 2014թ. սեպտեմբերի 19-ին, ժամը 11:00-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում կայանալիք վիճակախաղերի, շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի նիստի օրակարգի մասին
12.09.2014
ՕՐԱԿԱՐԳ
2014թ. սեպտեմբերի 19-ին, ժամը 11:00 ՀՀ ֆինանսների նախարարությունում (ք. Երևան, Մելիք-Ադամյան 1) կայանալիք վիճակախաղերի, շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի նիստի
1. «Գուդվին-Բետ» ՍՊԸ (ՎԽ-021 լիցենզիա) կողմից ներկայացված վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը համաձայնություն տալու հարցի քննարկում:
2. «Լիմոն Գեյմս» ՍՊԸ (ԽՏ-005 լիցենզիա) կողմից ներկայացված խաղատան շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը համաձայնություն տալու հարցի քննարկում: