Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Կարատ» ՍՊԸ-ի և երրորդ անձի կողմից գրավադրված գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

12.09.2014

Հայտատու` «Կարատ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արթուր Սարգսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հայտարարություն
19.08.14թ. հայտարարված «Կարատ» ՍՊԸ-ի գույքի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով: 2014թ. սեպտեմբերի 29-ին,ժամը 15:00 –ին «Կարատ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա.Սարգսյանի կողմից, ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում կանցկացվի գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդը ՝առանձին-առանձին լոտերով: Կրկնաճուրդի է հանվում՝ բաղկացած երեք խմբից , 15 լոտով պարտապանի սեփականության իրավունքով պատկանող,ինչպես նաև «Կարատ»ՍՊԸ-ի պարտավորությունների դիմաց երրորդ անձի կողմից գրավադրված գույքի,որի արժեքները 10 տոկոսով նվազեցված են նախորդ աճուրդի մեկնարկային արժեքներից և համապատասխանաբար կազմում են. 1-ին խումբ՝ պարտապանին սեփականության իրավունքով պատկանող. Լոտ 1՝ CAT փխրեցող սարք (ա/թ 2009թ.):Գտնվում է աշխատանքային վիճակում Լոռու մարզ, «Փամբակի» հանքում: Կրկնաճուրդի գինը կազմում է՝ 2.296.350 դրամ: Լոտ 2՝ CAT արագ միացման սարք (ա/թ 2009թ.): Գտնվում է աշխատանքային վիճակում Լոռու մարզ, «Փամբակի» հանքում: Մեկնարկային գինը կազմում է՝ 708.588 դրամ: Լոտ 3՝ CAT1,93 խմ,1500մմ շերեփ (ա/թ 2009թ.):Գտնվում է աշխատանքային վիճակում Լոռու մարզ, «Փամբակի» հանքում:Մեկնարկային գինը կազմում է՝1.062. 882 դրամ: Լոտ 4՝ Գյուղատնտեսական նշանակության 0,7055 հա մակերեսով հողամաս, որը գտնվում է Լոռու մարզ, գ.Արջուտ Վանաձոր-Սպիտակ ավտոմայրուղու դեպի Արջուտ տանող ճանապարհի խաչմերուկի հարավային մասում,անհարթ է: Գույքը գրավադրված է «ԱԳԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը մնացել է անփոփող և կազմում է՝656.100 դրամ: Միաժամանակ հայտնվում է,որ գույքի հետ կապված պետական վճարումների նկատմամբ մինչև օրս առաջացած պարտավորությունները, ինչպես նաև գույքի ձեռքբերման դեպքում պետական ձևակերպման հետ կապված վճարները կկրի գնորդը: Լոտ 5՝ Գյուղատնտեսական նշանակության 0,5 հա մակերեսով հողամաս, որը գտնվում է Լոռու մարզ, գ.Արջուտ Վանաձոր-Սպիտակ ավտոմայրուղու դեպի Արջուտ տանող ճանապարհի խաչմերուկի հարավային մասում, երկաթուղու Վանաձոր-Սպիտակ հատվածի հարեվանությամբ է, հողամասի վերին բերրի շերտը մասամբ հանված է, անհարթ է: Գույքը գրավադրված է «ԱԳԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը մնացել է անփոփող և կազմում է՝ 459.270 դրամ: Միաժամանակ հայտնվում է,որ գույքի հետ կապված պետական վճարումների նկատմամբ մինչև օրս առաջացած պարտավորություն-ները,ինչպես նաև գույքի ձեռքբերման դեպքում պետական ձևակերպման հետ կապված վճարները կկրի գնորդը: Լոտ 6՝ ք.Վանաձոր, Գործարանային փող.1 նրբ.,թիվ 1 հասցեում գտնվող ցինկապատ պողպատյա թիթեր:Մեկ տոննայի մեկնարկային գինը կազմում է՝ 347.211 դրամ: Առկա է մոտ 0,76 տոննա: Լոտ 7 ՝ Լոռու մարզ,ք.Արջուտ Վանաձոր-Սպիտակ ավտոմայրուղու դեպի Արջուտ տանող ճանապարհի խաչմերուկի հարավային մասում,երկաթուղու Վանաձոր-Սպիտակ հատվածի հարեվանությամբ գտնվող շինարական նյութ՝ խիճ,որի , որի մեկ խմ մեկնարկային գինը կազմում է՝ 3.543 դրամ: Ըստ հաշվապահական փաստաթղթերի քանակը կազմում է՝ 708,99 խոր.մ: Լոտ 8՝ ք.Վանաձոր,Գործարանային փող.1 նրբ.,թիվ 1 հասցեում գտնվող շինարական նյութ՝գրանիտե չորվակասալ /բրուսչատկա/, որի մեկ քմ մեկնարկային գինը կազմում է՝ 7.092 դրամ: Ըստ հաշվապահական փաստաթղթերի քանակը կազմում է՝ 100,0 քառ.մ: Լոտ 9՝ ք.Վանաձոր,Գործարանային փող.1 նրբ.,թիվ 1 հասցեում գտնվող դիզ. վառելիք,որի մեկ լիտրի մեկնարկային գինը մնացել է անփոփող և կազմում է՝ 351 դրամ: Ըստ հաշվապահական փաստաթղթերի քանակը կազմում է՝ 5.388 լիտր: 2-րդ խումբ՝ Երրորդ անձի կողմից գրավադրված գույք, «Կարատ»ՍՊԸ-ի պարտավորությունների դիմաց: Սեփականատեր՝«Կոնկուրենտ» ԱԿ: Լոտ 10՝ Նպատակային նշանակության ունեցող արտադրական շենք՝ընդհանուր մակերեսով՝995,35 քմ,որից արտադրամաս՝897,6 քմ,պահեստ՝75,5 քմ,պարիսպ՝22,25քմ, հարկի բարձրությունը՝ 9,5 մ,հողամասի չափը՝0,411 հա,որը գտնվում է՝ք.Վանաձոր,Գործարանային փող.1 նրբ.,թիվ 1 հասցեում, Վանաձոր-Սպիտակ ավտոմայրուղուց՝մոտ 500մ հեռավորությամբ: Հիմնակմախքը իրականացված է հավաքովի մետաղական կոնստրուկցիաներից,որի պատերը իրականացված է ալիքավոր ցինկապատ մետաղական թիթեղով երեսապատված ջերմամեկուսիչ բլոկներով: Բավարար վիճակում: Էլեկտրամատակարարում՝ բարձրավոլտ: Գույքը գրավադրված է «ԱԳԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը կազմում է՝21.257.640 դրամ: Միաժամանակ հայտնվում է,որ գույքի ձեռքբերման դեպքում պետական ձևակերպման հետ կապված վճարները կկրի գնորդը: (Ծանոթություն. Գույքը ծանրաբեռնված է նաև 7.866.540 ՀՀ դրամ հողի կադաստրային արժեքով ( գումարը ներառված չէ աճուրդային արժեքի մեջ) և գույքի օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում): Լոտ 11 ՝ Նպատակային նշանակության ունեցող արտադրական շենք՝ընդհանուր մակերեսով՝ 1015,55 քմ,որից արտադրամաս՝897,6 քմ,պահեստ՝81,2 քմ, պահեստ՝12,6 քմ,սանհանգույց՝5,6քմ, պարիսպ՝18,55քմ, հարկի բարձրությունը՝ 9,5 մ,հողամասի չափը՝0,6 հա,որը գտնվում է՝ք.Վանաձոր, Գործարանային փող.1 նրբ.,թիվ 1 հասցեում, Վանաձոր-Սպիտակ ավտոմայրուղուց՝մոտ 500մ հեռավորությամբ:Հիմնակմախքը իրականացված է հավաքովի մետաղական կոնստրուկցիաներից,որի պատերը իրականացված է ալիքավոր ցինկապատ մետաղական թիթեղով երեսապատված ջերմամեկուսիչ բլոկներով:Բավարար վիճակում: Էլեկտրամատակարարում՝ բարձրավոլտ: Գույքը գրավադրված է «ԱԳԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը կազմում է՝22.320.522 դրամ: Միաժամանակ հայտնվում է,որ գույքի ձեռքբերման դեպքում պետական ձևակերպման հետ կապված վճարները կկրի գնորդը: (Ծանոթություն. Գույքը ծանրաբեռնված է նաև 11.484.000 ՀՀ դրամ հողի կադաստրային արժեքով ( գումարը ներառված չէ աճուրդային արժեքի մեջ) և գույքի օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում): Լոտ 12՝ ք.Վանաձոր,Գործարանային փող.1 նրբ.,թիվ 1 հասցեում սարքին վիճակում գտնվող քար կտրող հաստոց՝ KRS-5(պիլոռամա): Մեկնարկայն գինը կազմում է՝5.019.165 դրամ: Լոտ 13՝ ք.Վանաձոր,Գործարանային փող.1 նրբ.,թիվ 1 հասցեում սարքին վիճակում գտնվող քար հարթող հաստոց՝ CHP-013: Մեկնարկայն գինը կազմում է՝2.657.205 դրամ: 3-րդ խումբ՝ Երրորդ անձի կողմից գրավադրված գույք, «Կարատ»ՍՊԸ-ի պարտավորությունների դիմաց: Սեփականատեր՝Սամվել Հարությունյան Լոտ 14՝ ք.Վանաձոր,Գործարանային փող.1 նրբ.,թիվ 1 հասցեում գտնվող ինքնաթափ ԲԵԼԱԶ-7523 ավտոմեքենա (ամրաշրջանակի համար՝6191,շարժիչը՝02062,գույնը՝ դեղին,ա/թ ՝1989թ.,վազքը՝33383 կմ),մարտկոցները բացակայում են,հետևի չորս անվադողերը մաշված են:Մեկնարկայն գինը մնացել է անփոփող և կազմում է՝ 4.264.650 դրամ: Միաժամանակ հայտնվում է,որ գույքի հետ կապված պետական վճարումների նկատմամբ մինչև օրս առաջացած պարտավորությունները, ինչպես նաև գույքի ձեռքբերման դեպքում պետական ձևակերպման հետ կապված վճարները կկրի գնորդը: Լոտ 15՝ ք.Վանաձոր,Գործարանային փող.1 նրբ.,թիվ 1 հասցեում սարքին վիճակում գտնվող մետաղյա շիֆեր(պրոֆնաստիլ) արտադրելու ինքնաշեն հաստոց: Մեկնարկային գինը կազմում է՝10.038.330 դրամ: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայաքցվեն՝ ա) ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենը:բ) աճուրդին մասնակցության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար: Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ՝ պարտապանի դրամարկղ կամ փոխանցումով՝ «Կարատ» ՍՊԸ-ի «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ Վանաձորի մասնաճյուղ հհ 163138110750 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժ. 16-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի հասցեով (ք.Վանաձոր,Մխիթար Գոշի 6): Աճուրդին հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Ի գիտություն աճուրդի մասնակիցներին ՝ըստ լոտերի գնումների հերթականության , կազմակերպության շրջանառությունը կարող է հատել շրջանառության հարկման շեմը,որի արդյունքում կարող են առաջանալ (ԱԱՀ)՝ լրացուցիչ հարկային պարտավորություններ: Գույքին ծանոթանալու, դրա մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել «Կարատ» ՍՊԸ սնանկության գորժով կառավարիչ Արթուր Սարգսյանին 091-34-43-51:
«Կարատ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ՝ Արթուր Սարգսյան
 

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Նարեկացու 3ա/3

Հեռ..` +374 91 344351