Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն Վաչիկ Եդիգարյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

17.10.2014

Հայտատու` Վաչիկ Եդիգարյանի սնանկության գործով կառավարիչ՝ Աշոտ Խաչատրյան Աղասու
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

15.10.2014թ. ժամը 15-ին Վաչիկ Եդիգարյանին սեփականության իրավունքով պատկանող բնակարանը չի վաճառվել գնորդ չլինելու պատճառով: հաջորդ աճուրդը տեղի կոնենա 07.11.2014թ-ին, ժամը 15-ին սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյանի կողմից Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում (հասցե՝ ք. Աշտարակ, Էջմիածնի խճուղի 65) կանցկացվի Վաչիկ Եդիգարյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդը բաց դասական եղանակով, երկու առանձին լոտերով:
Լոտ 1.Բնակելի տուն 78,63 քառ.մ, 1.520 քառ.մ տնամերձ հողամաս, տունը կիսաքանդ վիճակում, հասցեն` (Արագածոտնի մարզ, Ծաղկահովիտ համայնք), մեկնարկային գինը 1.040.000 (մեկ միլիոն, քառասուն հազար) ՀՀ դրամ: Բնակարանը ունի կապիտալ վերանորոգման կարիք:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված բոլոր ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում բացված սնանկության հատուկ հաշվին` 16051630681022, մինչև աճուրդին նախորդող օրը` ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում (հասցե՝ ք. Աշտարակ, Էջմիածնի խճուղի 65):
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին ծանոթանալու համար զանգահարել 091 88-99-60 հեռախոսահամարով::
 

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Նոր-Արեշ 41փ. 43/1տ.

Հեռ..` +374 91 889960