Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱԴԴ/0889/02/14 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

30.10.2014

Հայտատու` Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդված

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
N ԵԱԴԴ/0889/02/14 քաղաքացիական գործով

Ծանուցվող անձ` <Գոլդեն Գլոբ> ՍՊԸ-ի տնօրեն Դ. Մուրադյանին

Ծանուցվող անձի հասցե` ք.Երևան, Դավթաշեն 4 թաղ., 12 շ., 50 բն.

Դուք կանչվում եք Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան որպես պատասխանող քաղաքացիական գործով ըստ հայցի <Գոլդեն Փելիս> Հյուրանոց> ՓԲԸ-ի ընդդեմ <Գոլդեն Գլոբ> ՍՊԸ-ի տնօրեն Դ. Մուրադյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:

Ներկայանալու ժամանակըª 2015թ. հունվարի 19-ին, ժամը 12:20-ին:
Ներկայանալու վայրըª Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան հետևյալ հասցեովª ք.Երևան,Նազարբեկյան թաղ. 40, թիվ 4 դատական նիստերի դահլիճ:

Նախագահող դատավոր` Մ.Հարթենյան
Դատավորի օգնական ` Ս.Ուլիխանյան

ՆԵՐԿԱՅԱՆԱԼ ԱՆՁՆԱԳՐՈՎ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի համաձայն`
1. Պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան: Ելնելով գործի առանձնահատկություններից դատարանը կարող է սահմանել պատասխան ուղարկելու ավելի երկար ժամկետ կամ պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխանը ներկայացնելու ժամկետը:
2. Հայցադիմումի պատասխանը պետք է պարունակի`
1) դատարանի անվանումը, որտեղ ներկայացվել է հայցը.
2) հայցվորի անունը, ազգանունը (անվանումը).
3) հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջը ընդունելու, կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին պատասխանողի դիրքորոշումը: Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ կատարվի հետևյալ հարցերին.
ա) հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք նա չի ընդունում
բ) արդյոք հայցվորի ներկայացրած փաստերը էական նշանակություն ունեն գործի լուծման համար,
գ) այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում և այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված.
4) պատասխանին կցվող փաստաթղթերի և ներկայացվող ապացույցների ցանկը:
3. Պատասխանի հետ պատասխանողը ներկայացնում է նաև`
1) իր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր գրավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են իր պնդած փաստերը, եթե նա կրում է դրանց ապացուցման պարտականությունը և, եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին:
2) հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները:
4. Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում են նրաª պատասխանը ստորագրելու լիազորությունը հավաստող փաստաթուղթը:
5. Պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի համաձայն` հայցվորը կամ պատասխանողը իրավունք ունի դատարանին խնդրել վեճը լուծելու իր բացակայությամբª ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

Հասցե` ք. Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 399596 /114/

Էլ. փոստ`