Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայկ Ֆարմանյանին պատկանող գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

31.10.2014

Հայտատու` Հայկ Ֆարմանյանի սնանկության գործով կառավարիչ Հակոբ Վոլոդյայի Ասոյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2014թ. հոկտեմբերի 30-ին ժամը 12:00-ին Հայկ Ֆարմանյանին պատկանող գույքի աճուրդ-վաճառքը տեղի չի ունեցել հայտ չլինելու պատճառով
2014թ. նոյեմբերի 20-ին ժամը 12:00-ին Հայկ Ֆարմանյանի սնանկության գործով կառավարիչ` Հ.Ասոյանի կողմից Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում/ք.Երևան, Նորքի 4-րդ զանգ., Գյուլիքևխյան 20/ տեղի կունենա Հայկ Ֆարմանյանի պարտավորությունների համար <Ինեկոբանկ> ՓԲԸ-ում գրավադրված Վեներա Ֆարմանյանին սեփականության իրավունքով պատկանող` ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Ձորաղբյուր, Հատիսի փող. Թիվ 18 հասցեում գտնվող կիսակառույց բնակելի տունը իր տնամերձով /հողամասի մակերեսը` 0.14հա, կիսակառույց բնակելի տուն-209.5քմ/ կրկնաճուրդ-վաճառքը բաց դասական եղանակով մեկ ընդհանուր լոտով: Մեկնարկային գինը սահմանվել է`9.871.000 ՀՀ դրամ:Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գույքի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման ինչպես նաև վտարման /տվյալ պահին բնակարանում բնակվող անձանց / հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից : Գնորդին է փոխանցվում օտարման պահի դրությամբ անշարժ գույքի չմարված գույքահարկը: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը,իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում,դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող պաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 1% և 5% :Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով Կոնվերսբանկ ՓԲԸ-ում բացված Հայկ Ֆարմանյանի սնանկության հատուկ հաշվին 1930050929140100 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 –ին կարող են հայտ ներկայացնել Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան / ք. Երևան, Նորքի 4-րդ զանգ., Գյուլիքևխյան 20/:Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը: Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ դիմելով սնանկության գործով կառավարիչ՝ Հ. Ասոյանին: Հեռ. 091.334.691
 

Հասցե` ք. Երևան, Դ. Մալյան 2, բն. 125

Հեռ..` +374 91 334691