Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Անդրանիկ Հովսեփյանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

19.12.2014

Հայտատու` Անդրանիկ Հովսեփյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյան Սարիբեկի
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

15.12.2014թ-ին նախատեսված Անդրանիկ Հովսեփյանի սնանկության գործով գույքի աճուրդային վաճառքը չի կայացել հայտերի բացակայության պատճառով: 13.01.2015թ. ժամը 11:30-ին Անդրանիկ Հովսեփյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի ք. Արտաշատ, Շահումյան 19 հասցեի շենքում կանցկացվեն սեփականության իրավունքով տարբեր անձանց պատկանող և «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում Անդրանիկ Հովսեփյանի պարտավորությունների դիմաց գրավադրված մնացած գույքերի բաց դասական եղանակով կրկնաճուրդ-վաճառք` նախկինի համեմատ 20% իջեցված գներով` 9 լոտով.
ԼՈՏ-1. Գյուղատնտեսական նշանակության վարելահող 0,524հա մակերեսով Արարատի մարզի Ջրաշեն համայնքում, սեփականատեր` Արթուր Պողոսյան /վկայական 2360789/: Մեկնարկային գինը` 401.405 դրամ:
ԼՈՏ-2.Գյուղատնտեսական նշանակության վարելահող 0,7411հա մակերեսով Արարատի մարզի Ջրաշեն համայնքում, սեփականատեր` Գառնիկ Հովսեփյան /վկայական 784838/: Մեկն. գինը` 567.711 դրամ:
ԼՈՏ-3. Գյուղատնտեսական նշանակության վարելահող 1,14 հա մակերեսով Արարատի մարզի Ջրաշեն համայնքում, սեփականատեր` Գառնիկ Հովսեփյան /վկայական 800425/: Մեկն. գինը`873.401 դրամ:
ԼՈՏ-4. Գյուղատնտեսական նշանակության վարելահող 0,848հա մակերեսով Արարատի մարզի Ջրաշեն համայնքում, սեփականատեր` Ֆրունզե, Ռոզա, Նորայր, Անդրանիկ Հովսեփյաններ /վկայական 773041/: Մեկն. գինը` ` 649.340 դրամ:
ԼՈՏ-5. Գյուղատնտեսական նշանակության վարելահող 0,794հա մակերեսով Արարատի մարզի Ջրաշեն համայնքում, սեփականատեր` Արայիկ, Զեփյուռ, Նաիրա, Սյուզաննա Հովսեփյաններ /վկայական 773724/: Մեկն. գինը` 608.022 դրամ:
ԼՈՏ-6. Գյուղատնտեսական նշանակության վարելահող 0,745հա մակերեսով Արարատի մարզի Ջրաշեն համայնքում, սեփականատեր` Նորայր Հովսեփյան /վկայական 800425/: Մեկն. գինը` 570.734 դրամ:
ԼՈՏ-7. Գյուղատնտեսական նշանակության վարելահող 1,48հա մակերեսով Արարատի մարզի Ջրաշեն համայնքում, սեփականատեր` Նորայր Հովսեփյան /վկայական 773245/: Մեկն. գինը` 1.133.406 դրամ:
ԼՈՏ-8. Գյուղատնտեսական նշանակության բազմամյա տնկարկ 0,585հա մակերեսով Արարատի մարզի Ջրաշեն համայնքում, սեփականատեր` Արթուր Պողոսյան /վկայական 2378622/: Մեկն. գինը`1.253.666 դրամ:
ԼՈՏ-9. Գյուղատնտեսական նշանակության բազմամյա տնկարկ 0,25հա մակերեսով Արարատի մարզի Ջրաշեն համայնքում, սեփականատեր` Արթուր Պողոսյան /վկայական 2360788/: Մեկն. գինը` 191.477 դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
բ/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճառի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Ցանկացողները աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով կատարում են «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի Վեդու մասնաճյուղում բացված Անդրանիկ Հովսեփյանի սնանկության գործով թիվ 2477603280850030 հատուկ հաշվին և աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 17:00-ը կարող են հայտ ներկայացնել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան` ք. Արտաշատ, Շահումյանի 19 հասցեով:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Գույքի նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված պարտավորությունները կրում է գնորդը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին /հասցեն` Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռախոս /0234/ 2-33-76, /094/ 348664/:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Էլ. փոստ`