Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գևորգ Այվազյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ-վաճառքի մասին

20.12.2014

Հայտատու` Գևորգ Այվազյանի սնանկության գործով կառավարիչ`Հովհաննես Սերյոժայի Եղյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

20.01.2015թ.-ին ժամը 17:00-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում (ք. Երևան, Նորքի 4-րդ զանգված, Գյուլիքևխվյան փող., 20 շենք) տեղի կունենա Գևորգ Այվազյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի` հրապարակային սակարկությամբ բաց դասական եղանակով մեկ ընդհանուր լոտով աճուրդ-վաճառքը: Մեկնարկային գինն ընդհանուր լոտի համար կազմում է 2 402 009 ՀՀ դրամ:
Լոտ 1 –Գույքը իրենից ներկայացնում է Արմավիրի մարզի Արշալույս գյուղի 1-ին փողոցի թիվ 19 բնակելի տունը /519.3 քմ, որը գտնվում է 0.136 հա հողամասի վրա, վկայական թիվ 2536877:
Տունը ամբողջովին ենթակա է կապիտալ վերանորոգման:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց դեպքում` պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը:Գույքի նոտարական ձևակերպման, պետ. գրանցման, ինչպես նաև վտարման հետ կապված վճարային պարտավորությունները կրում է գնորդը:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները: Աճուրդի մասնակցության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով «Առէկսիմբանկ Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի 2380017316175500 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16:00-ն, կարող են հայտ ներկայացնել Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան`/ք. Երևան, Նորքի 4-րդ զանգված, Գյուլիքևխվյան փող., 20շ. հասցեով/, մասնակցի վկայական ստանալու համար: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի ուսումնասիրությունների և այլ տեղեկությունների համար մասնակիցները մինչև 19.01.2015թ. ժամը 11:00-ին կարող են ներկայանալ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Հ.Եղյանին հեռ. (094) 400-356:
 

Հասցե` ք. Երևան,Փավստոս Բուզանդի 1/3

Հեռ..` +374 94 400356