Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայկ Վարդանյանի գույքը կրկնաճուրդով վաճառելու մասին

26.01.2015

Հայտատու` Հայկ Վարդանյանի սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

23.01.2015թ. նշանակված կրկնաճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով: 20.02.2015թ. ժամը 17:00-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում(ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9) տեղի կունենա Հայկ Վարդանյանի պարտավորությունների համար գրավադրված, երրորդ անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդ մեկ լոտով:
Լոտ N 1. Ք.Երևան, Չարենցի 1-ին նրբանցք, տուն 55/1: Անշարժ գույքը գտնվում է Կենտրոն համայնքում, գոտիականության 4-րդ գոտում, հողամասի մակերեսն է 673քմ, բնակելի տան մակերեսն է 433,2քմ: Անշարժ գույքը գրավադրված է Հուսիկ Գևորգյանի և Համեստ Այունցի մոտ Հայկ Վարդանյանի պարտավորությունների դիմաց: Մեկնարկային գինն է 83.117.826 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1%և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է մուծվի «Հայբիզնեսբանկ», հ/հ 11500-727078400 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Գույքի փոխանցման, նոտարական և հնարավոր վտարման հարցերը կատարում է գնորդը: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել Հայկ Վարդանյանի սնանկության գործով կառավարիչ Ա.Չիտչյանին, հեռ. 094-40-71-82 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5, 1-ին հարկ, 108 սենյակ:
 

Հասցե` ք. Երևան, Թոթովենցի 8/2, բն.21

Հեռ..` +374 94 407182