Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Ռուդիկ Մաթևոսյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

02.03.2015

Հայտատու` Ռուդիկ Մաթևոսյանի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին
20.02.15թ. հայտարարված Ռուդիկ Մաթևոսյանին համասեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով:
19.03.2015թ. ժամը 13:00-ին Ռուդիկ Մաթևոսյանի սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանի կողմից ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում /ք. Աշտարակ, Էջմիածնի խճուղի 65/ կանցկացվի Ռուդիկ Մաթևոսյանին համասեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդը:
Կրկնաճուրդի ներկայացված գույքի արժեքը 10 տոկոսով նվազեցված է նախորդ աճուրդի մեկնարկային արժեքից և կազմում է.
Լոտ 1 ՀՀ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի Գ. Գյոզալյան փողոցի 3-րդ փակուղի, թիվ 1 հասցեում գտնվող բնակելի տուն և տնամերձ հողամաս -  3936600 /երեք միլիոն ինը հարյուր երեսունվեց հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ:
Սեփականության իրավունքի գրանցման թիվ 1037940 վկայականի համաձայն բնակելի տան ընդհանուր մակերեսը կազմում է 108,0 քմ, իսկ տնամերձ հողամասինը ՝ 1600 քմ, բնակարանը համասեփականության իրավունքով պատկանում է երեք անձի:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն ¦Կոնվերս բանկ§ ՓԲԸ-ի Հրազդանի մասնաճյուղում բացված թիվ 1930052062580100 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00  և ներկայացվեն ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում /ք. Աշտարակ, Էջմիածնի խճուղի 65/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանին (հեռ. (091) 40-19-22)
 

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 3-րդ թաղ., 19-րդ շենք, 19-րդ բն.

Հեռ..` +374 91 401922