Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Սամոշ» ՍՊԸ-ի գույքը աճուրդով վաճառելու մասին

03.03.2015

Հայտատու` Արսեն Չիտչյան ԱՁ
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76 հոդված

20.03.2015թ. ժամը 17:45-ին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում (ք. Երևան, Հր.Ներսիսյան 10) տեղի կունենա <<Սամոշ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդ 4 առանձին լոտերով:
Լոտ N 1. Ք.Երևան, Մամիկոնյանց 51/2 բազմաբնակարան շենքի թիվ 73 ոչ բնակելի տարածք, որի մակերեսն է 209,7 քմ: Բացակայում են միջնապատերը, լուսամուտները, ընդհանուր դուռը: Գտնվում է բազմաբնակարան շենքի -1 հարկում: Բազնաբնակարան շենքի զբաղեցրած հողամասի չափը 0,08875 հա: Թիվ 73 ոչ բնակելի տարածքի հողամասի չափը կազմում է ընդհանուր բաժնային սեփականության 210/8169 մասը: Անշարժ գույքը գրավադրված է Զարգացման հայկական բանկում <<Սամոշ>> ՍՊԸ-ի պարտավորությունների դիմաց: Մեկնարկային գինն է 67.400.000 ՀՀ դրամ:
Լոտ N 2. Ք.Երևան, Մամիկոնյանց 51/2 բազմաբնակարան շենքի թիվ 74 ոչ բնակելի տարածք, որի մակերեսն է 303,4 քմ: Բացակայում են միջնապատերը, լուսամուտները, ընդհանուր դուռը: Գտնվում է բազմաբնակարան շենքի -1 հարկում: Բազնաբնակարան շենքի զբաղեցրած հողամասի չափը 0,08875 հա: Թիվ 74 ոչ բնակելի տարածքի հողամասի չափը կազմում է ընդհանուր բաժնային սեփականության 303/8169 մասը: Անշարժ գույքը գրավադրված է Զարգացման հայկական բանկում <<Սամոշ>> ՍՊԸ-ի պարտավորությունների դիմաց: Մեկնարկային գինն է 97.400.000 ՀՀ դրամ:
Լոտ N 3. Ք.Երևան, Մամիկոնյանց 51/2 բազմաբնակարան շենքի թիվ 73/1 բնակարան, որի մակերեսն է 65,4 քմ: Առկա են լուսամուտները, միջնապատերը, կոմունիկացիաները: Գտնվում է բազմաբնակարան շենքի 15-րդ հարկում: Բազնաբնակարան շենքի զբաղեցրած հողամասի չափը 0,08875 հա: Թիվ 73/1բնակարանի բաժնեմասը հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ կազմում է 65/9052 մասը: Անշարժ գույքը գրավադրված է Զարգացման հայկական բանկում <<Սամոշ>> ՍՊԸ-ի պարտավորությունների դիմաց: Մեկնարկային գինն է 19.620.000 ՀՀ դրամ:
Լոտ N 4. Ք.Երևան, Մամիկոնյանց 51/2 բազմաբնակարան շենքի թիվ 79 բնակարան, որի մակերեսն է 60,7 քմ: Առկա են լուսամուտները, միջնապատերը, կոմունիկացիաները: Գտնվում է բազմաբնակարան շենքի 15-րդ հարկում: Բազնաբնակարան շենքի զբաղեցրած հողամասի չափը 0,08875 հա: Թիվ 79 բնակարանի բաժնեմասը հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ կազմում է 60,7/9052 մասը: Անշարժ գույքը գրավադրված է Զարգացման հայկական բանկում <<Սամոշ>> ՍՊԸ-ի պարտավորությունների դիմաց: Մեկնարկային գինն է 18.210.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1%և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է մուսվի Արդշինինվեստբանկ, հ/հ 2470102710280000 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան/ք.Երևան, Հր.Ներսիսյան 10/: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել <<Սամոշ>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա.Չիտչյանին, հեռ. 094-40-71-82 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5, 1-ին հարկ, 108 սենյակ:
 

Հասցե` Ք. Երևան, Թոթովենցի 8/2, բն.21

Հեռ..` +374 94 407182