Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սարգիս Զաքարյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման վերաբերյալ

30.03.2015

Հայտատու` Սարգիս Զաքարյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Սարիբեկի Մարտիկյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2015թ ապրիլի 15-ին ժամը 12.00-ին Սարգիս Զաքարյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 20.03.2015թ-ի որոշումով թույլատրված, նույն դատարանի ք. Արտաշատ, Շահումյանի 19 հասցեի շենքում կանցկացվի Սարգիս Զաքարյանի սնանկության գործով գույքի բաց դասական եղանակով աճուրդային վաճառք՝ 1 լոտով.
ԼՈՏ-1. Արարատի մարզի գ.Արարատ, Գայի փողոց 19 հասցեի բնակելի տան 51.7քմ մակերեսով բաժնեմաս և 316քմ մակերեսով տնամերձ հողամաս: Բնակելի տունը կառուցվել է 1970-ական թվականներին: Այն իրենից ներկայացնում է բետոնյա հիմքով, պեմզբլոկ քարե պատերով, երկաթ-բետոնյա միջհարկային ծածկով մեկհարկանի, նկուղով շինություն, տանիքը ասբոշիֆեր, պատուհանները՝ փայտյա, մի մասը եվրո: Մուտքի դարպասը՝ երկաթյա, ներսի դռները փայտյա, հատակը տախտակ, պատերը՝ սոսնձաներկ: Ներքին հարդարումը՝ միջին վիճակում: Տունը սեփականության իրավունքով պատկանում է Սարգիս Զաքարյանին: Մեկնարկային գինը՝ 3.247.000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն`
ա/ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
բ/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճառի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները:
Ցանկացողները աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով կատարում են «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի Վեդու մասնաճյուղում բացված Սարգիս Զաքարյանի սնանկության գործով հատուկ հաշվին և մինչև աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 17:00-ը կարող են հայտ ներկայացնել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան` ք. Արտաշատ, Շահումյանի 19 հասցեում:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Գույքի նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված պարտավորությունները կրում է գնորդը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին /հասցեն` Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռախոս /0234/ 2-33-76, /094/ 348664/:

Հասցե` Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Էլ. փոստ`