Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն «ՌԳՄ Գրուպ» ՓԲԸ-ի գույքը կրկնաճուրդով վաճառելու մասին

30.03.2015

Հայտատու` Արսեն Չիտչյան ԱՁ
«Սնանկության մաիսն» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

27.03.2015թ. նշանակված «ՌԳՄ Գրուպ» ՓԲԸ-ի գույքի կրկնաճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով: 16.04.2015թ. ժամը 16:30-ին «ՌԳՄ Գրուպ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանի կողմից Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում (ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9) տեղի կունենա «ՌԳՄ Գրուպ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդ 49 առանձին լոտերով: Գույքն իրենից ներկայացնում է՝
1. ՋԻՊ GMC 70.000 դրամ
2. ՎԱԶ 2106 20.000 դրամ
3. ԿԱՄԱԶ 53212 72.000 դրամ
Գույքերի ցանկը մեծածավալ լինելու պատճառով չի հրապարակվում, գույքի ցանկին կարող եք ծանոթանալ սնանկության գործով կառավարչի մոտ: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը, որը պետք է մուծվի Արդշինինվեստբանկ, հ/հ 2470101432270000 սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել սնանկության գործով կառավարիչ Ա.Չիտչյանին, հեռ. 094-40-71-82 կամ այցելել ք.Երևան, Արշակունյաց 5, 1-ին հարկ, 108 սենյակ:
 

Հասցե` ք. Երևան, Թոթովենցի 8/2, բն.21

Հեռ..` +374 94 407182