Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Հ.Հովհաննիսյան և ընկերներ» ՍՊԸ-ի պատկանող գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

22.04.2015

Հայտատու` «Հ.Հովհաննիսյան և ընկերներ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հակոբ Վոլոդյայի Ասոյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2015թ. մայիսի 25-ին ժամը 12:00-ին ՙՀ.Հովհաննիսյան և ընկերներ՚ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ` Հ.Ասոյանի կողմից Կենտրոն-Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում /ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9/ տեղի կունենա ՙՀ.Հովհաննիսյան և ընկերներ՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող՝ երեք առանձին լոտերով աճուրդ-վաճառքը, ինչպես նաև ՙՀ.Հովհաննիսյան և ընկերներ՚ ՍՊԸ-ի պարտավորությունների համար ՙՎՏԲ-Հայաստան բանկ՚ ՓԲԸ-ում գրավադրված ՙԲուլվար բիզնես ցենտռ՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գույքը, երկու առանձին լոտերով:
1լոտ ք Երևան, Կենտրոն Արամի փող. 82-84 շենքի թիվ 99 տարածք /ընդհանուր մակերեսը 262.4 քմ/ 15 հարկանի բազմաբնակարան շենքի 1-ին և 2-րդ հարկ, շինության վիճակը ըստ վերանորոգման աստիճանի 80 տոկոս՝ մեկնարկային գիմը 178.432.000 դրամ/ գրավադրված ՙՎՏԲ-Հայաստան բանկ՚ ՓԲԸ-ում / 2լոտ ք Երևան, Կենտրոն Արամի փող. 82-84 շենքի թիվ 100 տարածք՝/ ընդհանուր մակերեսը 286.9քմ/ 15 հարկանի բազմաբնակարան շենքի 1-ին և 2-րդ հարկ, շինության վիճակը ըստ վերանորոգման աստիճանի 80 տոկոս՝ մեկնարկային գիմը 195.100.000 դրամ /գրավադրվածՙՎՏԲ-Հայաստանբանկ՚ՓԲԸ-ում/ 3լոտ ՙԿԱՄԱԶ-53212՚ մակնիշի 1987թ. արտադրության բեռնատար բետոնախառնիչ ավտոմեքենա, մեքենան գտնվում է բավարար աշխատունակ վիճակում մեկնարկային գիմը 5.800.000 դրամ: 4լոտ Կռունկ ամբարձիչ ՙКБ-403B՚ բավարար վիճակ մեկնարկային գիմը 14.000.000 դրամ: 5լոտ 25 անվանումով շինարարական սարքավորումներ որոնք օգտագործված են գտնվում են դեֆորմացված, վնասված, անսարք, ապակոմպլեկտավորված վիչակում, մեկնարկային գիմը 1.615.000 դրամ: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գույքի վաճառքի, նոտարական վավերացման, գրանցման ինչպես նաև վտարման /տվյալ պահին բնակարանում բնակվող անձանց/ հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի կողմից: Գնորդին է փոխանցվում օտարման պահի դրությամբ անշարժ գույքի չմարված գույքահարկը: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում, դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 1% և 5%: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով ՙԿոնվերսբանկ՚ ՓԲԸ-ում բացված ՙՀ.Հովհաննիսյան և ընկերներ՚ ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին ՝1930053639270100 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ին կարող են հայտ ներկայացնել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան / ք.Երևան, Տիգրան Մեծի պող. 23/1 /: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը: Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ դիմելով սնանկության գործով կառավարիչ` Հ.Ասոյանին: Հեռ. 091.334.691
 

Հասցե` ք. Երևան, Դ. Մալյան 2, բն. 125

Հեռ..` +374 91 334691