Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ2/0765/05/13 վարչական գործը վարույթ ընդունելու մասին որոշում

31.03.2014

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ.76-րդ հոդվածներ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Վարչական գործ թիվ ՎԴ2/0765/05/13

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

05 մարտի 2014թ. ք.Սևան

ՀՀ վարչական դատարանը (Սևանի նստավայր)՝ դատավոր Ա. Մկրտչյան, քննարկելով ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մարտունու տարածքային հարկային տեսչության ընդդեմ անհատ ձեռնարկատեր Ռոբերտ Կարապետյանի՝ 177.252 դրամ հօգուտ պետական բյուջեի բռնագանձելու պահանջի մասին թիվ ՎԴ2/0765/05/13 վարչական գործը վարույթ ընդունելու հարցը.

Պ Ա Ր Զ Ե Ց

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մարտունու տարածքային հարկային տեսչությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ անհատ ձեռնարկատեր Ռոբերտ Կարապետյանի՝ 177.252 դրամ հօգուտ պետական բյուջեի բռնագանձելու պահանջի մասին:
ՀՀ վարչական դատարանի (Սևանի նստավայր, դատավոր՝ Հ. Թորոսյան) 27.12.2013 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և մերժվել է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը:
ՀՀ նախագահի 2014 թվականի հունվարի 8-ի թիվ ՆՀ-1-Ա հրամանագրով դատավոր Հ. Թորոսյանի լիազորությունները 2014թ. հունվարի 9-ից համարվել է դադարած:
Սույն գործը 2014թ. մարտի 3-ին մակագրվել է դատավոր Ա. Մկրտչյանին:
Վերոգրյալի հիման վրա դատարանը գտնում է, որ վարչական գործը պետք է ընդունել վարույթ:
Ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածով դատարանը.

Ո Ր Ո Շ Ե Ց

Ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մարտունու տարածքային հարկային տեսչության ընդդեմ անհատ ձեռնարկատեր Ռոբերտ Կարապետյանի՝ 177.252 դրամ հօգուտ պետական բյուջեի բռնագանձելու պահանջի մասին թիվ ՎԴ2/0765/05/13 վարչական գործն ընդունել վարույթ:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ:


ԴԱՏԱՎՈՐ՝ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ



Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ Ո Ւ Թ Յ Ա Ն
Վ Ա Ր Չ Ա Կ Ա Ն Դ Ա Տ Ա Ր Ա Ն

¦____§ ____________ 2014թ. 1501, ք.Սևան, Աբովյան փողոց 6/1

Ելից N ԴԴ-9/2________ +(374261) 20149



Ռոբերտ Կարապետյանին
(հասցեն՝ ք. Վարդենիս, Մամիկոնյան 1-ին նրբ., թիվ 3/1)

Ուղարկվում է «Վարչական գործը վարույթ ընդունելու մասին» ՀՀ վարչական դատարանի 05.03.2014թ. որոշումը:

Առդիր որոշումը՝ 1 թերթից:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Հ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Աբովյան 6/1

Հեռ..` +374 261 20149

Էլ. փոստ`