Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ 6/0179/03/13 վճարման կարգադրություն

04.04.2014

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Վ Ճ Ա Ր Մ Ա Ն Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Գործ թիվ ՎԴ 6/0179/03/13
<<31>> հունվարի 2013թ. ք. Վանաձոր
ՀՀ վարչական դատարանի դատավոր Ա. Ալավերդյանս, ծանոթանալով ՀՀ ոստիկանության <<Ճանապարհային ոստիկանություն>> ծառայության հայցադիմումին` Մերուժան Մխիթարյանից` 15 000 դրամ վճարելու մասին վճարման կարգադրություն արձակելու պահանջի վերաբերյալ.
Պ Ա Ր Զ Ե Ց Ի`
<<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> ՀՀ օրենսգրքի 135.2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատասխանողը, ՀՀ ոստիկանության <<Ճանապարհային ոստիկանություն>> ծառայության 29.08.2012թ. որոշմամբ ենթարկվել է վարչական տուգանքի` 3 000 դրամի չափով: <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` տուգանքի գումարը հնգապատկվել է և կազմում է` 15 000 դրամ: Հայցադիմումը վերաբերվում է` ֆիզիկական անձից վարչական ակտի հիման վրա որոշակի դրամական գումար բռնագանձելուն: Առկա չեն` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածով սահմանված` վճարման կարգադրություն արձակելու հայցադիմումը մերժելու հիմքերը: Հայցադիմումը համապատասխանում է` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ և 155-րդ հոդվածների պահանջներին: Ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի` 157-րդ հոդվածի 1-ին կետի և 158-րդ հոդվածի պահանջներով և ըստ էության չստուգելով պահանջի հիմքում ընկած վարչական ակտի հիմնավորվածությունը, ՀՀ վարչական դատարանը
Կ Ա Ր Գ Ա Դ Ր Ո Ւ Մ Է
Մերուժան Մխիթարյանին, սույն կարգադրությունը ստանալուց կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի համաձայն` պատշաճ ծանուցված համարվելու պահից երկու շաբաթվա ընթացքում կատարել հետևյալ գործողություններից որևէ մեկը.
1. կատարել` 15 000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ վճարելու պահանջը,եթե պատասխանողը պահանջը հիմնավորված է համարում,
2. դատարանին առձեռն կամ փոստով` ստացման մասին հետադարձ ծանուցմամբ, ներկայացնել հակընդդեմ հայց` վարչական ակտը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ, եթե պատասխանողը վարչական ակտը համարում է ապօրինի: Հակընդդեմ հայց ներկայացվելու դեպքում վեճը քննվելու է հայցային վարույթով, որի դեպքում պարտվող կողմը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքին համապատասխան, կրելու է դատական ծախսերը: Սահմանված ժամկետում հակընդդեմ հայց չներկայացվելու դեպքում, վճարման կարգադրությունը ստանում է օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ և ենթակա է հարկադիր կատարման:
Դ Ա Տ Ա Վ Ո Ր` _______________________ Ա. Ա Լ Ա Վ Ե Ր Դ Յ Ա Ն

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մ. Գոշի 6

Հեռ..` +374 322 23235

Էլ. փոստ`