Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/7375/05/13 վարչական գործով դատական ծանուցագիր

11.06.2014

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք. Երևան, Գ,Նժդեհի 23 հեռ. +(37410) 44-71-21 /213/

№ ԴԴ-9-Ե ––––––––––––––
« 11 » հունիսի 2014թ.
Թիվ ՎԴ/7375/05/13 վարչական գործով
ՊԱՏԱՍԽԱՆՈՂ՝ Արայիկ Սարգսյանին
Հասցեն` ք.Երևան, Ն. Շենգավիթ 10փ. 24

Ձեզ է ուղարկվում վարչական գործով՝ ըստ հայցի ՀՀ ֆինանսների նախարարության Շենգավիթի հարկային տեսչության ընդդեմ Արայիկ Սարգսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ, հայցվորին իրավահաջորդով փոխարինելու մասին որոշումը։
Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն` դատական նիստին Ձեր չներկայանալու դեպքում, Դատարանն իրավունք ունի գործը քննել Ձեր բացակայությամբ։
Գործի քննությունը նշանակված է 2014 թվականի սեպտեմբերի 10-ին, ժամը` 15։00-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում, նախագահությամբ` դատավոր Ա.Դարբինյանի (հասցեն` ք.Երևան, Գ.Նժդեհի 23, դատական նիստերի դահլիճ № 316)։
Դատական նիստին ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով (անձնագիր, սոցիալական քարտ` առկայության դեպքում, լիազորագիր և այլն)։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դատարանի 11.06.2014 թվականի արձանագրային որոշմամբ պատասխանողը փոխարինվել է պատշաճ պատասխանողով` ֆիզիկական անձ Արայիկ Սարգսյանով։

Առդիր՝ « 1 » թերթ։

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Ռ.ՍԱՐԴԱՐՅԱՆ
ՎԴ/7375/05/13


ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅՑՎՈՐԻՆ ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

11.06.2014թ. ք.Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը՝ դատավոր Ա.Դարբինյան, ուսումնասիրելով թիվ ՎԴ/7375/05/13 վարչական գործով ըստ հայցի ՀՀ ԿԱ ՊԵԿ Շենգավիթի հարկային տեսչության ընդդեմ անհատ ձեռնարկատեր Արայիկ Սարգսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, ՀՀ ֆինանսների նախարարության Շենգավիթի հարկային տեսչության միջնորդությունը՝ հայցվորին իրավահաջորդով փոխարինելու վերաբերյալ.

Պ Ա Ր Զ Ե Ց

ՀՀ ԿԱ ՊԵԿ Շենգավիթի հարկային տեսչությունը, դատարան ներկայացրած հայցադիմումով, խնդրել է պատասխանողից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել 418.142 ՀՀ դրամ, ինչպես նաև նախապես վճարված պետական տուրքի գումարը։
Միաժամանակ միջնորդել է հայցագնի չափով արգելանք դնել պատասխանողին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա։
Դատարանի 23.08.2013 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և հայցագնի՝ 418.142 ՀՀ դրամի չափով արգելանք է դրվել անհատ ձեռնարկատեր Արայիկ Սարգսյանին պատկանող դրամական միջոցների կամ գույքի վրա։
Դատարանի 02.04.2014 թվականի որոշմամբ վարչական գործը նշանակվել է դատաքննության։
Դատարանում 10.06.2014 թվականին մուտքագրված գրությամբ ՀՀ ֆինանսների նախարարության Շենգավիթի հարկային տեսչության պետը, հայտնել է, որ ՀՀ Նախագահի 2014 թվականի ապրիլի 30-ի թիվ 97-Ն հրամանագրով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն վերակազմակերպվել և միացել է ՀՀ ֆինանսների նախարարությանը և միջնորդել է հայցվոր` ՀՀ ԿԱ ՊԵԿ Շենգավիթի հարկային տեսչությանը փոխարինել իրավահաջորդով` ՀՀ ֆինանսների նախարարության Շենգավիթի հարկային տեսչությունով։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` դատավարությունից կողմերից մեկի դուրս գալու դեպքում (իրավաբանական անձի կամ վարչական մարմնի վերակազմակերպում, ֆիզիկական անձի մահ կամ պարտավորություններում անձանց փոփոխման այլ դեպքեր) դատարանը կատարում է այդ կողմի փոխարինում նրա իրավահաջորդով, որի վերաբերյալ կայացնում է որոշում` առանձին դատական ակտի տեսքով։
Նույն հոդվածի երկրորդ մասի համաձայն` դատավարությունից հայցվորի դուրս գալու դեպքում հայցվորի փոխարինումը տեղի է ունենում հայցվորի իրավահաջորդի միջնորդությամբ։
Վերոգրյալի հիման վրա, դատարանը գտնում է, որ ՀՀ ֆինանսների նախարարության Շենգավիթի հարկային տեսչության միջնորդությունը ենթակա է բավարարման։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ, 123-րդ, 131-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

ՀՀ ֆինանսների նախարարության Շենգավիթի հարկային տեսչության միջնորդությունը բավարարել։
Թիվ ՎԴ/7375/05/13 վարչական գործով հայցվոր ՀՀ ԿԱ ՊԵԿ Շենգավիթի հարկային տեսչությանը փոխարինել իրավահաջորդով` ՀՀ ֆինանսների նախարարության Շենգավիթի հարկային տեսչությունով։

Որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարան՝ այն ստանալուց հետո հինգօրյա ժամկետում։


ԴԱՏԱՎՈՐ ԱՂԱՍԻ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121/213/

Էլ. փոստ`