Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/5212/05/13 վարչական գործով դատական ծանուցագիր

12.06.2014

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք. Երևան, Գ,Նժդեհի 23 հեռ. +(37410) 44-71-21 /213/

№ ԴԴ-9-Ե ––––––––––––––
« 12 » հունիսի 2014թ.
Թիվ ՎԴ/5212/05/13 վարչական գործով
ՊԱՏԱՍԽԱՆՈՂ՝ Արմեն Արտաշեսի Գաբրիելյանին
Հասցեն` ք.Երևան, Շրջանային փ. 2/3շ. բն. 25

Ձեզ է ուղարկվում վարչական գործով՝ ըստ հայցի ՀՀ ֆինանսների նախարարության Շենգավիթի հարկային տեսչության ընդդեմ Արմեն Գաբրիելյանի` գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ, հայցվորին իրավահաջորդով փոխարինելու մասին որոշումը։
Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն` դատական նիստին Ձեր չներկայանալու դեպքում, Դատարանն իրավունք ունի գործը քննել Ձեր բացակայությամբ։
Գործի քննությունը նշանակված է 2014 թվականի սեպտեմբերի 11-ին, ժամը` 11։00-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում, նախագահությամբ` դատավոր Ա.Դարբինյանի (հասցեն` ք.Երևան, Գ.Նժդեհի 23, դատական նիստերի դահլիճ № 316)։
Դատական նիստին ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով (անձնագիր, սոցիալական քարտ` առկայության դեպքում, լիազորագիր և այլն)։

Առդիր՝ « 1 » թերթ։

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Ռ.ՍԱՐԴԱՐՅԱՆ

ՎԴ/5212/05/13


ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅՑՎՈՐԻՆ ԻՐԱՎԱՀԱՋՈՐԴՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

10.06.2014թ. ք.Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը՝ դատավոր Ա.Դարբինյան, ուսումնասիրելով թիվ ՎԴ/5212/05/13 վարչական գործով ըստ հայցի ՀՀ ԿԱ ՊԵԿ Շենգավիթի հարկային տեսչության ընդդեմ Արմեն Գաբրիելյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, ՀՀ ֆինանսների նախարարության Շենգավիթի հարկային տեսչության միջնորդությունը՝ հայցվորին իրավահաջորդով փոխարինելու վերաբերյալ.

Պ Ա Ր Զ Ե Ց

ՀՀ ԿԱ ՊԵԿ Շենգավիթի հարկային տեսչությունը, դատարան ներկայացրած հայցադիմումով, խնդրել է պատասխանողից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել 30.000 ՀՀ դրամ, ինչպես նաև նախապես վճարված պետական տուրքի գումարը։
Դատարանի 28.06.2013 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։
Դատարանի 01.04.2014 թվականի որոշմամբ վարչական գործը նշանակվել է դատաքննության։
10.06.2014 թվականին հրավիրված դատական նիստի ժամանակ ՀՀ ֆինանսների նախարարության Շենգավիթի հարկային տեսչության ներկայացուցիչը դատարանին է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարության Շենգավիթի հարկային տեսչության պետի գրությունը, որով վերջինս հայտնել է, որ ՀՀ Նախագահի 2014 թվականի ապրիլի 30-ի թիվ 97-Ն հրամանագրով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն վերակազմակերպվել և միացել է ՀՀ ֆինանսների նախարարությանը և միջնորդել է հայցվոր` ՀՀ ԿԱ ՊԵԿ Շենգավիթի հարկային տեսչությանը փոխարինել իրավահաջորդով` ՀՀ ֆինանսների նախարարության Շենգավիթի հարկային տեսչությունով։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` դատավարությունից կողմերից մեկի դուրս գալու դեպքում (իրավաբանական անձի կամ վարչական մարմնի վերակազմակերպում, ֆիզիկական անձի մահ կամ պարտավորություններում անձանց փոփոխման այլ դեպքեր) դատարանը կատարում է այդ կողմի փոխարինում նրա իրավահաջորդով, որի վերաբերյալ կայացնում է որոշում` առանձին դատական ակտի տեսքով։
Նույն հոդվածի երկրորդ մասի համաձայն` դատավարությունից հայցվորի դուրս գալու դեպքում հայցվորի փոխարինումը տեղի է ունենում հայցվորի իրավահաջորդի միջնորդությամբ։
Վերոգրյալի հիման վրա, դատարանը գտնում է, որ ՀՀ ֆինանսների նախարարության Շենգավիթի հարկային տեսչության միջնորդությունը ենթակա է բավարարման։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ, 123-րդ, 131-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

ՀՀ ֆինանսների նախարարության Շենգավիթի հարկային տեսչության միջնորդությունը բավարարել։
Թիվ ՎԴ/5212/05/13 վարչական գործով հայցվոր ՀՀ ԿԱ ՊԵԿ Շենգավիթի հարկային տեսչությանը փոխարինել իրավահաջորդով` ՀՀ ֆինանսների նախարարության Շենգավիթի հարկային տեսչությունով։

Որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարան՝ այն ստանալուց հետո հինգօրյա ժամկետում։



ԴԱՏԱՎՈՐ ԱՂԱՍԻ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121/213/

Էլ. փոստ`