Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վարչական գործ թիվ ՎԴ/12914/05/13 որոշում վարչական գործը դատաքննության նշանակելու մասին

16.06.2014

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Վարչական գործ թիվ ՎԴ/12914/05/13

Ո Ր Ո Շ Ու Մ

ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈւԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈւ ՄԱՍԻՆ

12.06.2014թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը` դատավոր Ս.Հովակիմյան, քննության առնելով ըստ հայցի` Երևան համայնքի ընդդեմ Նինա Մուշեղյանի՝ 65598 ՀՀ դրամ գույքահարկի գումարը բռնագանձելու պահանջի մասին թիվ ՎԴ/12914/05/13 վարչական գործը դատաքննության նշանակելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Երևան համայնքը, ի դեմս Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի, հայցադիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` ընդդեմ Նինա Մուշեղյանի` 65598 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին։
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 27.12.2013 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և հրավիրվել է նախնական դատական նիստ։
Թիվ ՎԴ/12914/05/13 վարչական գործով հրավիրված նախնական դատական նիստերին կատարվել են անհրաժեշտ գործողությունները՝ վարչական գործը դատաքննությանը նախապատրաստելու և գործով արդյունավետ դատաքննություն իրականացնելու համար։
Նկատի ունենալով վերոգրյալը, համարելով ըստ հայցի՝ Երևան համայնքի ընդդեմ Նինա Մուշեղյանի՝ 65598 ՀՀ դրամ գույքահարկի գումարը բռնագանձելու պահանջի մասին թիվ ՎԴ/12914/05/13 վարչական գործը դատաքննության նախապատրաստված, դատարանը գտնում է, որ վարչական գործը պետք է նշանակել դատաքննության։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ, 123-րդ, 127-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Ըստ հայցի՝ Երևան համայնքի ընդդեմ Նինա Մուշեղյանի՝ 65598 ՀՀ դրամ գույքահարկի գումարը բռնագանձելու պահանջի մասին թիվ ՎԴ/12914/05/13 վարչական գործը նշանակել դատաքննության 2014 թվականի հուլիսի 31-ին, ժամը 14.20-ին` ՀՀ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի փող. 23, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 317)։
Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից։

ԴԱՏԱՎՈՐ Ս. ՀՈՎԱԿԻՄՅԱՆ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ« ք. Երևան« Գ.Նժդեհի փող. 23« հեռ. 447121 /222/

12.06.2014թ.

Պատասխանող` Նինա Մուշեղյանին
ք. Երևան, Կոմիտաս 9-22

Ուղարկվում է ՀՀ վարչական դատարանի 12.06.2014 թվականի վարչական գործը դատաքննության նշանակելու մասին որոշումը՝ Ձեզ ի գիտություն։
Միաժամանակ Դուք հրավիրվում եք ՀՀ վարչական դատարան որպես պատասխանող թիվ ՎԴ/12914/05/13 վարչական գործով ըստ հայցի` Երևան համայնքի ընդդեմ Նինա Մուշեղյանի՝ 65598 ՀՀ դրամ գույքահարկի գումարը բռնագանձելու պահանջի մասին։
Վերոհիշյալ գործով դատաքննությունը նշանակված է 31.07.2014թ., ժամը 14.20-ին։
Խնդրվում է ներկայանալ 31.07.2014թ., ժամը 14.20-ին նշանակված դատաքննությանը (հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի փող. 23, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 317)։

/Ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով։/

Պարզաբանվում է, որ՝
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի համաձայն՝ հայցվորը, պատասխանողը կամ երրորդ անձն իրավունք ունեն վարչական դատարանին միջնորդելու գործն իրենց բացակայությամբ և ներկայացված նյութերի հիման վրա քննելու մասին։ Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։

Առդիր` որոշումը` »1« թերթից։

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Փ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հասցե` ք.Երևան,Գ.Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121/222/

Էլ. փոստ`