Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վճարման կարգադրություններով հրապարակային ծանուցումներ

12.08.2014

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ և 76-րդ հոդվածներ

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ Ո Ւ Թ Յ Ա Ն
Վ Ա Ր Չ Ա Կ Ա Ն Դ Ա Տ Ա Ր Ա Ն

§11¦ օգոստոս 2014թ. 1501, ք.Սևան, Աբովյան փողոց 6/1

+(374261) 20149

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության (Հայցվոր) կողմից ներկայացված վճարման կար•ադրություն արձակելու մասին հայցադիմումների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) կողմից արձակված սույն գրությանը կից ցուցակում նշված վճարման կարգադրությունները և դրանց արձակման հիմք հանդիսացած հայցադիմումներն ու դրանց կից փաստաթղթերը ուղարկվել են պատասխանողներին, սակայն հետ են վերադարձվել` հասցեատերերին հանձնելու անհնարինության պատճառով: Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ և 76-րդ հոդվածներով և հաշվի առնելով, որ պատասխանողների այլ հասցե հայտնի չէ դատարանին, սույն գրությանը կից ցուցակում նշված անձանց վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (www.azdarar.am):
Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվելուց հինգ օր հետո ստորև նշված վճարման կարգադրությունները համարվում են պատասխանողների կողմից ստացված:
Նշված վճարման կարգադրություններն օրենքով սահմանված կարգով պատասխանողների կողմից ստացված համարվելուց հետո երկու շաբաթվա ընթացքում պատասխանողներից յուրաքանչյուրը պարտավոր է կատարել հետևյալ գործողություններից որևէ մեկը`
1. կատարել իր մասով նշված գումարը վճարելու պահանջը (հաշվեհամար 900005024063), եթե պահանջը հիմնավորված է համարում.
2. դատարանին առձեռն կամ փոստով` ստացման մասին հետադարձ ծանուցմամբ (տեղեկացմամբ) ներկայացնել հակընդդեմ հայցª վարչական ակտը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ, եթե վարչական ակտը համարում է ապօրինի:
Հակընդդեմ հայց ներկայացնելու դեպքում վեճը քննվելու է հայցային վարույթով, որի դեպքում պարտվող կողմն օրենքով սահմանված կարգով կրելու է դատական ծախսերի փոխհատուցման պարտավորությունը:
Օրենքով սահմանված ժամկետում հակընդդեմ հայց չներկայացնելու դեպքում վճարման կարգադրություններն ստանում են օրինական ուժի մեջ մտած` գործն ըստ էության լուծող դատական ակտի ուժ և ենթակա են հարկադիր կատարման:


ԴԱՏԱՎՈՐ______Ա. ՄԿՐՏՉՅԱՆ




Ցուցակ
ՀՀ վարչական դատարանի (Սևանի նստավայր)
1. Գործի համարը` ՎԴ2/3630/03/13, պատասխանող` Գարիկ Էդվարդի Ղալեչյան, հասցեն` ք. Դիլիջան, Շամախյան 3ա/36, վարչական ակտի ամսաթիվը և համարը` 04.12.2012 թ., 08/137, վճարման ենթակա գումարը` 50.000 դրամ:

2. Գործի համարը` ՎԴ2/0637/03/13, պատասխանող` Շուրիկ Բախշյան, հասցեն` ք. Դիլիջան, Թբիլիսյան խճ., վարչական ակտի ամսաթիվը և համարը` 11.06.2012թ., 08-46, վճարման ենթակա գումարը` 50.000 դրամ:

3. Գործի համարը` ՎԴ2/0568/03/13, պատասխանող` Նվեր Աշոտի Գասպարյան, հասցեն` ՀՀ Տավուշի մարզ, գ. Հաղարծին, վարչական ակտի ամսաթիվը և համարը` 27.07.2012թ., 08/63, վճարման ենթակա գումարը` 50.000 դրամ:

4. Գործի համարը` ՎԴ2/8217/03/13, պատասխանող` Գևորգ Սերյոժայի Մկրտումյանի, հասցեն` ՀՀ Տավուշի մարզ, գ. Վ.Ծաղկավան, վարչական ակտի ամսաթիվը և համարը` 31.07.2013թ., 08/137, վճարման ենթակա գումարը` 50.000 դրամ:

5. Գործի համարը` ՎԴ2/0679/03/13, պատասխանող` Սասուն Գրիշայի Դանիելյանի, հասցեն` ՀՀ Տավուշի մարզ, գ. Գանձաքար, վարչական ակտի ամսաթիվը և համարը` 13.09.2012թ., 08/100, վճարման ենթակա գումարը` 50.000 դրամ:

6. Գործի համարը` ՎԴ2/1730/03/13, պատասխանող` Սանասար Նաղդալյանի, հասցեն` ՀՀ Տավուշի մարզ, գ. Ազատամուտ, վարչական ակտի ամսաթիվը և համարը` 31.10.2012թ., 08/115, վճարման ենթակա գումարը` 50.000 դրամ:


7. Գործի համարը` ՎԴ2/3099/03/13, պատասխանող` Բագրատ Պապյանի, հասցեն` ՀՀ Տավուշի մարզ, գ. Ազատամուտ, վարչական ակտի ամսաթիվը և համարը` 12.12.2012թ., 08-165, վճարման ենթակա գումարը` 100.000 դրամ:

8. Գործի համարը` ՎԴ2/5403/03/13, պատասխանող` Վահագ Լազրի Պողոսյանի, հասցեն` ՀՀ Տավուշի մարզ, գ. Հաղարծին, վարչական ակտի ամսաթիվը և համարը` 06.05.2013թ., 08/62, վճարման ենթակա գումարը` 50.000 դրամ:

9. Գործի համարը` ՎԴ2/4665/03/13, պատասխանող` Գառնիկ Սեյրանի Դովլաթբեկյանի, հասցեն` ՀՀ Տավուշի մարզ, գ. Գանձաքար, վարչական ակտի ամսաթիվը և համարը` 15.04.2013թ., 08/54, վճարման ենթակա գումարը` 100.000 դրամ:

10. Գործի համարը` ՎԴ2/0426/03/13, պատասխանող` Անդրանիկ Մկրտչի Գրիգորյանի, հասցեն` ք. Դիլիջան, Կամոյի փող., տուն 63, վարչական ակտի ամսաթիվը և համարը` 22.12.2011թ., 144, վճարման ենթակա գումարը` 50.000 դրամ:

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք.Սևան, Աբովյան փողոց, թիվ 6/1

Հեռ..` +374 261 20149

Էլ. փոստ`