Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/2696/05/14 վարչական գործ

08.09.2014

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Վարչական գործ
թիվ ՎԴ/2696/05/14

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«20» օգոստոսի 2014թ. ք. Երևան


Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը` դատավոր Կարեն Մաթևոսյան, քննարկելով թիվ ՎԴ/2696/05/14 վարչական գործը դատաքննության նշանակելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Գևորգ Հովհաննիսյանը 02.06.2014թ. հայցադիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ընդդեմ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության` «Վարչական իրավախախտման գործով» թիվ 1401513120 որոշումը վերացնելու պահանջի մասին։
ՀՀ վարչական դատարանի 05.06.2014թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։
Դատաքննությունը ադյունավետ իրականացնելու համար ՀՀ վարչական դատարանը հրավիրվել է նախնական դատական նիստ։
Նկատի ունենալով, որ նախնական դատական նիստի արդյունքներով վարչական գործը նախապատրաստված է դատաքննության, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ, 123 և 127-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածով, դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Ըստ հայցի Գևորգ Հովհաննիսյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության թիվ ՎԴ/2696/05/14 վարչական գործը դատաքննության նշանակել 2014թ. նոյեմբերի 04-ին, ժամը 11։30-ին` ՀՀ վարչական դատարանի շենքում /ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 1-ին հարկ, նիստերի դահլիճ թիվ 101/։
Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից։



ԴԱՏԱՎՈՐ` ԿԱՐԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121/225/

Էլ. փոստ`