Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/10437/05/13 վարչական գործով դատական ծանուցագիր

18.09.2014

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք. Երևան, Գ,Նժդեհի 23 հեռ. +(37410) 44-71-21 /213/

№ ԴԴ-9-Ե ––––––––––––––
« 18 » սեպտեմբերի 2014թ.
Թիվ ՎԴ/10437/05/13 վարչական գործով
ՊԱՏԱՍԽԱՆՈՂ՝ Ա/Ձ Արթուր Սահակյանին
Հասցեն` ք.Երևան, Միկոյան փող. 17Ա շ. բն.51

Ձեզ է ուղարկվում վարչական գործով՝ ըստ հայցի ՀՀ ֆինանսների նախարարության Կենտրոնի հարկային տեսչության ընդդեմ անհատ ձեռնարկատեր Արթուր Սահակյանի` գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ, դատաքննության նշանակելու մասին որոշումը։
Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն` դատական նիստին Ձեր չներկայանալու դեպքում, Դատարանն իրավունք ունի գործը քննել Ձեր բացակայությամբ։
Դատաքննությունը նշանակված է 2014 թվականի նոյեմբերի 6-ին, ժամը` 15։50-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում, նախագահությամբ` դատավոր Ա.Դարբինյանի (հասցեն` ք.Երևան, Գ.Նժդեհի 23, դատական նիստերի դահլիճ № 316)։
Դատական նիստին ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով (անձնագիր, սոցիալական քարտ` առկայության դեպքում, լիազորագիր և այլն)։

Առդիր՝ « 2 » թերթ։

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ռ.ՍԱՐԴԱՐՅԱՆ
ՎԴ/10437/05/13


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

17.09.2014թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը` նախագահությամբ դատավոր Ա.Դարբինյանի, քարտուղարությամբ Թ.Չիթչյանի, նախնական դատական նիստում` քննության առնելով վարչական գործն ըստ հայցի ՀՀ ֆինանսների նախարարության Կենտրոնի հարկային տեսչության ընդդեմ անհատ ձեռնարկատեր Արթուր Սահակյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին.
Պ Ա Ր Զ Ե Ց

ՀՀ ԿԱ ՊԵԿ Կենտրոնի հարկային տեսչությունը, դատարան ներկայացրած հայցադիմումով, խնդրել է պատասխանողից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել 209.022 ՀՀ դրամ, ինչպես նաև նախապես վճարված պետական տուրքի գումարը։
Միաժամանակ միջնորդել է հայցագնի չափով արգելանք դնել պատասխանողին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա։
Դատարանի 19.11.2013 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և հայցագնի՝ 209.022 ՀՀ դրամի չափով արգելանք է դրվել անհատ ձեռնարկատեր Արթուր Սահակյանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա։
Դատարանում 18.06.2014 թվականին մուտքագրված գրությամբ ՀՀ ֆինանսների նախարարության Կենտրոնի հարկային տեսչության պետը, հայտնել է, որ ՀՀ Նախագահի 2014 թվականի ապրիլի 30-ի թիվ 97-Ն հրամանագրով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն վերակազմակերպվել և միացել է ՀՀ ֆինանսների նախարարությանը և միջնորդել է հայցվոր` ՀՀ ԿԱ ՊԵԿ Կենտրոնի հարկային տեսչությանը փոխարինել իրավահաջորդով` ՀՀ ֆինանսների նախարարության Կենտրոնի հարկային տեսչությունով։
Դատարանի 19.06.2014 թվականի որոշմամբ թիվ ՎԴ/10437/05/13 վարչական գործով հայցվոր` ՀՀ ԿԱ ՊԵԿ Կենտրոնի հարկային տեսչությունը փոխարինվել է իրավահաջորդով` ՀՀ ֆինանսների նախարարության Կենտրոնի հարկային տեսչությունով։
Հայցադիմումը վարույթ ընդունելու, հայցի ապահովման միջոց կիրառելու, հայցվորին իրավահաջորդով փոխարինելու մասին որոշումները, ինչպես նաև դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցագիրն ուղարկվել են պատասխանողի վերջին հայտնի գրանցման վայրի հասցեով և դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցագիրը հրապարակվել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։
17.09.2014 թվականին հրավիրված նախնական դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված հայցվորը չի ապահովել իր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, իսկ օրենքով սահմանված կարգով ծանուցված պատասխանողը դատական նիստին չի ներկայացել։
Դատարանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի երկրորդ մասով, որոշում է կայացրել նախնական դատական նիստն անցկացնել կողմերի բացակայությամբ։
Նկատի ունենալով, որ նախնական դատական նիստի ընթացքում իրականացվել են Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի երրորդ մասով սահմանված` գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվող գործողությունները՝ դատարանը գտնում է, որ գործը պատրաստ է դատաքննության նշանակելու համար։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ, 127-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Թիվ ՎԴ/10437/05/13 վարչական գործն ըստ հայցի ՀՀ ֆինանսների նախարարության Կենտրոնի հարկային տեսչության ընդդեմ անհատ ձեռնարկատեր Արթուր Սահակյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, նշանակել դատաքննության՝ 2014 թվականի նոյեմբերի 6-ին, ժամը` 15։50-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում։

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։



ԴԱՏԱՎՈՐ ԱՂԱՍԻ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121/213/

Էլ. փոստ`