Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ2/2282/03/11 վճարման կարգադրության գործով հրապարակային ծանուցում

18.09.2014

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ Ո Ւ Թ Յ Ա Ն
Վ Ա Ր Չ Ա Կ Ա Ն Դ Ա Տ Ա Ր Ա Ն

«18» սեպտեմբեր 2014թ. 1501, ք.Սևան, Աբովյան փողոց 6/1

+(374261) 20149

Արաբկիրի տարածքային հարկային տեսչության (Հայցվոր) կողմից ներկայացված վճարման կար•ադրություն արձակելու մասին հայցադիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) կողմից արձակված սույն գրությանը կից վճարման կարգադրությունը և դրա արձակման հիմք հանդիսացած հայցադիմումը ու դրան կից փաստաթղթերը ուղարկվել է պատասխանողին, սակայն հետ է վերադարձվել` հասցեատերերին հանձնելու անհնարինության պատճառով: Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ և 76-րդ հոդվածներով և հաշվի առնելով, որ պատասխանողի այլ հասցե հայտնի չէ դատարանին, սույն գրությանը կից նշված անձի վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (www.azdarar.am):
Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվելուց հինգ օր հետո ստորև նշված վճարման կարգադրությունները համարվում է պատասխանողի կողմից ստացված:
Նշված վճարման կարգադրություններն օրենքով սահմանված կարգով պատասխանողների կողմից ստացված համարվելուց հետո երկու շաբաթվա ընթացքում պատասխանողները պարտավոր են կատարել հետևյալ գործողություններից որևէ մեկը`
1. կատարել իր մասով նշված գումարը վճարելու պահանջը, եթե պահանջը հիմնավորված է համարում.
2. դատարանին առձեռն կամ փոստով` ստացման մասին հետադարձ ծանուցմամբ (տեղեկացմամբ) ներկայացնել հակընդդեմ հայցª վարչական ակտը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ, եթե վարչական ակտը համարում է ապօրինի:
Հակընդդեմ հայց ներկայացնելու դեպքում վեճը քննվելու է հայցային վարույթով, որի դեպքում պարտվող կողմն օրենքով սահմանված կարգով կրելու է դատական ծախսերի փոխհատուցման պարտավորությունը:
Օրենքով սահմանված ժամկետում հակընդդեմ հայց չներկայացնելու դեպքում վճարման կարգադրությունն ստանում է օրինական ուժի մեջ մտած` գործն ըստ էության լուծող դատական ակտի ուժ և ենթակա է հարկադիր կատարման:


ԴԱՏԱՎՈՐ ________ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ




ՀՀ վարչական դատարանի (Սևանի նստավայր)

Գործի համարը` ՎԴ2/2282/03/11, պատասխանող` Արթուրիկ Սարգսյան, հասցեն` ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Լիճք, վարչական ակտի ամսաթիվը և համարը` 29.07.2011թ., 158050, վճարման ենթակա գումարը` 100.000 դրամ:

Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Սևան, Աբովյան փողոց, թիվ 6/1

Հեռ..` +374 261 20149

Էլ. փոստ`