Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/10805/05/13 վարչական գործով դատական ծանուցագիր

23.09.2014

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
«23» սեպտեմբերի 2014թ..


Սարո Կիրակոսյանին
/հասցե՝ ք. Երևան, Սևքարեցի Սաքոյի փող., տուն 2/


ՀՀ վարչական դատարանի վարույթում գտնվող թիվ ՎԴ/10805/05/13 վարչական գործով ըստ հայցի Երևան համայնքի /ներկայացուցիչ՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար/ ընդդեմ Սարո Կիրակոսյանի՝ 47.485 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, Դուք, որպես պատասխանող, տեղեկացվում եք սույն թվականի հոկտեմբերի 07-ին ժամը 14:30-ին ՀՀ վարչական դատարանում /հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 1-ին հարկ, թիվ 105 դատական նիստերի դահլիճ/ կայանալիք դատական նիստի մասին:
(Անհրաժեշտ է ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:



¸²î²ìàð Ø. вش²ðÒàôØÚ²ÜԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա. ՄԽԻԹԱՐՅԱՆ







ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Գործ թիվ ՎԴ/10805/05/13
ՈՐՈՇՈՒՄ
ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«22» սեպտեմբերիի 2014թ. ք. Երևան

ՀՀ վարչական դատարանը` դատավոր Մերի Համբարձումյան, քննության առնելով ըստ հայցի Երևան համայնքի (ներկայացուցիչ՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար) ընդդեմ Սարո Կիրակոսյանի՝ 47.485 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, վարչական գործով դատական նիստ հրավիրելու հարցը,

ՊԱՐԶԵՑ

ՀՀ վարչական դատարանի վարույթում է գտնվում վարչական գործն ըստ հայցի Երևան համայնքի (ներկայացուցիչ՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար) ընդդեմ Սարո Կիրակոսյանի՝ 47.485 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին:
Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը 22.09.2014 թվականին դիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ հայցից հրաժարվելու մասին:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հայցվորը ներկայացնում է դիմում հայցից հրաժարվելու վերաբերյալ, ապա դատարանը երկշաբաթյա ժամկետում հրավիրում է դատական նիստ՝ այն քննելու նպատակով։ Եթե հայցվորը նիստի ժամանակ կրկնում է հայցից հրաժարվելու իր դիմումը կամ պատշաճ ծանուցված լինելու պայմաններում չի ներկայանում դատական նիստին, ապա դատարանը եռօրյա ժամկետում որոշում է կայացնում գործի վարույթը կարճելու մասին:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 2-րդ մասով, 127-րդ հոդվածի 10-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածով, դատարանը

ՈՐՈՇԵՑ

Թիվ ՎԴ/10805/05/13 վարչական գործով ըստ հայցի Երևան համայնքի (ներկայացուցիչ՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար) ընդդեմ Սարո Կիրակոսյանի՝ 47.485 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, հրավիրել դատական նիստ 07.10.2014 թվականին ժամը 14:30-ին՝ ՀՀ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 1-ին հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 105):
Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ՝ ՄԵՐԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121

Էլ. փոստ`