Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/4652/05/14 վարչական գործով որոշում

29.09.2014

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքի 63-րդ հոդված

«09» սեպտեմբերի 2014թ.
Թիվ ՎԴ/4652/05/14 վարչական գործով
հայցվոր` Ալվինա Զաքարյան-ին
Հասցեն` Գյումրի քաղաքի Շիրվանզադեի փողոցի թիվ 83 տուն

Ձեզ է ուղարկվում ՀՀ վարչական դատարանի 2014 թվականի սեպտեմբերի 09-ի` հայցադիմումը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին որոշումը:


Դատավոր Ռ. Խանդանյանի օգնական Ռ. Մաքեյան

Վարչական գործ թիվ ՎԴ/4652/05/14

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ
ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

09.09.2014թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (այսուհետ նաև` Դատարան)` նախագահությամբ դատավոր Ռ. Խանդանյանի, ծանոթանալով Ալվինա Զաքարյանի հայցադիմումին և կից փաստաթղթերին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Ալվինա Զաքարյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության §Ճանապարհային ոստիկանություն¦ ծառայության` 25.07.2013 թվականի թիվ 1300799133 որոշումն առ ոչինչ պահանջի մասին:
Հայցադիմումում պահպանվել են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ և 74-րդ հոդվածների պահանջները, ուստի այն պետք է ընդունել վարույթ։
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 77-րդ, 78-րդ, 83-րդ հոդվածներով և 127-րդ հոդվածի 10-րդ մասով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց


Ալվինա Զաքարյանի հայցադիմումն ընդդեմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության §Ճանապարհային ոստիկանություն¦ ծառայության` 25.07.2013 թվականի թիվ 1300799133 որոշումն առ ոչինչ ճանաչելու պահանջի մասին, ընդունել վարույթ։
Գործով հրավիրել նախնական դատական նիստ 2014 թվականի դեկտեմբերի 02-ին, ժամը 14։15-ին` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23 շենք, 3-րդ հարկ, թիվ 314 դատական նիստերի դահլիճ)։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից։

ԴԱՏԱՎՈՐ ՌԱՖԻԿ ԽԱՆԴԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121/224/

Էլ. փոստ`