Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/2862/05/13 վարչական գործով դատական ծանուցագիր

30.09.2014

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք. Երևան, Գ,Նժդեհի 23 հեռ. +(37410) 44-71-21 /213/

№ ԴԴ-9-Ե ––––––––––––––
« 29 » սեպտեմբերի 2014թ.
Թիվ ՎԴ/2862/05/13 վարչական գործով
ՊԱՏԱՍԽԱՆՈՂ՝ «Վեստ Ֆլեը» ՍՊ ընկերությանը
Հասցեն` ք.Երևան, Շիրազի 52-9


Ձեզ է ուղարկվում վարչական գործով՝ ըստ հայցի ՀՀ ֆինանսների նախարարության Մաշտոցի հարկային տեսչության ընդդեմ «Վեստ Ֆլեը» ՍՊ ընկերության՝ գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ, դատաքննության նշանակելու մասին որոշումը։
Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն` դատական նիստին Ձեր չներկայանալու դեպքում, Դատարանն իրավունք ունի գործը քննել Ձեր բացակայությամբ։
Դատաքննությունը նշանակված է 2014 թվականի նոյեմբերի 20-ին, ժամը` 14։40-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում, նախագահությամբ` դատավոր Ա.Դարբինյանի (հասցեն` ք.Երևան, Գ.Նժդեհի 23, դատական նիստերի դահլիճ № 316)։
Դատական նիստին ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով (անձնագիր, սոցիալական քարտ` առկայության դեպքում, լիազորագիր և այլն)։

Առդիր՝ « 2 » թերթ։

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ռ.ՍԱՐԴԱՐՅԱՆ
ՎԴ/2862/05/13


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

29.09.2014թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը` նախագահությամբ դատավոր Ա.Դարբինյանի, քարտուղարությամբ Թ.Չիթչյանի, մասնակցությամբ` հայցվորի ներկայացուցիչ Լ.Այվազյանի, նախնական դատական նիստում` քննության առնելով վարչական գործն ըստ հայցի ՀՀ ֆինանսների նախարարության Մաշտոցի տարածքային հարկային տեսչության կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ «Վեստ Ֆլեը» ՍՊ ընկերության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին.
Պ Ա Ր Զ Ե Ց

ՀՀ ԿԱ ՊԵԿ Մաշտոցի հարկային տեսչությունը, դատարան ներկայացրած հայցադիմումով, խնդրել է պատասխանողից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել 769.112 ՀՀ դրամ, ինչպես նաև նախապես վճարված պատական տուրքի գումարը։
Միաժամանակ միջնորդել է հայցագնի չափով արգելանք դնել պատասխանողին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա։
Դատարանի 25.04.2013 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և հայցագնի՝ 769.112 ՀՀ դրամի չափով արգելանք է դրվել «Վեստ Ֆլեը» ՍՊ ընկերությանը պատկանող դրամական միջոցների կամ գույքի վրա։
Դատարանում 05.06.2014 թվականին մուտքագրված գրությամբ ՀՀ ֆինանսների նախարարության Մաշտոցի հարկային տեսչության պետը, հայտնել է, որ ՀՀ Նախագահի 2014 թվականի ապրիլի 30-ի թիվ 97-Ն հրամանագրով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն վերակազմակերպվել և միացել է ՀՀ ֆինանսների նախարարությանը և միջնորդել է հայցվոր` ՀՀ ԿԱ ՊԵԿ Մաշտոցի հարկային տեսչությանը փոխարինել իրավահաջորդով` ՀՀ ֆինանսների նախարարության Մաշտոցի հարկային տեսչությունով։
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 05.06.2014 թվականի որոշմամբ թիվ ՎԴ/2862/05/13 վարչական գործով հայցվոր` ՀՀ ԿԱ ՊԵԿ Մաշտոցի հարկային տեսչությունը փոխարինվել է իրավահաջորդով` ՀՀ ֆինանսների նախարարության Մաշտոցի հարկային տեսչությունով։
Հայցադիմումը վարույթ ընդունելու, հայցի ապահովման միջոց կիրառելու, հայցվորին իրավահաջորդով փոխարինելու մասին որոշումները, ինչպես նաև դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցագիրն ուղարկվել են պատասխանողի վերջին հայտնի գրանցման վայրի հասցեով և հայցադիմումն ու դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցագիրը հրապարակվել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։
29.09.2014 թվականին հրավիրված նախնական դատական նիստի ժամանակի և վայրի մասին օրենքով սահմանված կարգով ծանուցված պատասխանողը չի ապահովել իր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին։
Դատարանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի երկրորդ մասով, որոշում է կայացրել նախնական դատական նիստն անցկացնել պատասխանողի ներկայացուցչի բացակայությամբ։
Նկատի ունենալով, որ նախնական դատական նիստի ընթացքում իրականացվել են Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի երրորդ մասով սահմանված` գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվող գործողությունները՝ դատարանը գտնում է, որ գործը պատրաստ է դատաքննության նշանակելու համար։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ, 127-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Թիվ ՎԴ/2862/05/13 վարչական գործն ըստ հայցի ՀՀ ֆինանսների նախարարության Մաշտոցի տարածքային հարկային տեսչության կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ «Վեստ Ֆլեը» ՍՊ ընկերության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, նշանակել դատաքննության՝ 2014 թվականի նոյեմբերի 20-ին, ժամը` 14։40-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում։

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։



ԴԱՏԱՎՈՐ ԱՂԱՍԻ ԴԱՐԲԻՆՅԱՆ





Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121/213/

Էլ. փոստ`