Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՎԴ/4969/05/14 որոշում

20.10.2014

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքի 63-րդ հոդված


Վարչական գործ թիվ ՎԴ/4969/05/14

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ

19 սեպտեմբերի 2014թ.
Թիվ ՎԴ/4969/05/14 վարչական գործով
հայցվոր` Հրանտ Դանագուլյանի
ներկայացուցիչ Հերմինե Ավետիսյանին -ին
Հասցեն` Երևան քաղաքի Դավթաշեն 2-րդ թաղամասի Տ.Պետրոսյան 42/2

Ձեզ է ուղարկվում ՀՀ վարչական դատարանի 2014 թվականի սեպտեմբերի 19-ի` հայցադիմումը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին որոշումը:

Դատավոր Ռ. Խանդանյանի օգնական Ռ. Մաքեյան


ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

19.09.2014թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (այսուհետ նաև` Դատարան)` նախագահությամբ դատավոր Ռ. Խանդանյանի, ծանոթանալով Հրանտ Դանագուլյանի հայցադիմումին և կից փաստաթղթերին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Հրանտ Դանագուլյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության <<Ճանապարհային ոստիկանություն>> ծառայության` 19.08.2014 թվականի թիվ 872337 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Հայցադիմումում պահպանվել են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ և 74-րդ հոդվածների պահանջները, ուստի այն պետք է ընդունել վարույթ։
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 77-րդ, 78-րդ հոդվածներով և 127-րդ հոդվածի 10-րդ մասով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց


Հրանտ Դանագուլյանի հայցադիմումն ընդդեմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության <<Ճանապարհային ոստիկանություն>> ծառայության` 19.08.2014 թվականի թիվ 872337 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ընդունել վարույթ։
Գործով հրավիրել նախնական դատական նիստ 2014 թվականի նոյեմբերի 13-ին, ժամը 11։15-ին` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23 շենք, 3-րդ հարկ, թիվ 314 դատական նիստերի դահլիճ)։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից։

ԴԱՏԱՎՈՐ ՌԱՖԻԿ ԽԱՆԴԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121/224/

Էլ. փոստ`