Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՎԴ5/0383/03/12

21.10.2014

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄ

Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոստիկանության 23.07.2011 թվականի թիվ ԱԷ 482813 արձանագրության հիման վրա հայցվորը պահանջում է արձակել վճարման կարգադրություն` Տիգրան Ղռաթյանից 15.000 դրամ տուգանքի գումարը բռնագանձելու համար:
Ուսումնասիրելով ներկայացված հայցադիմումը և կից փաստաթղթերը դատարանը գտնում է, որ ներկայացված հայցադիմումը վերաբերում է կողմերի միջև օրենքով սահմանված դրամական որոշակի պահանջին:
Ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի պահանջներով և ըստ էության չստուգելով պահանջի հիմքում ընկած վարչական ակտի օրինականությունը:
գործ թիվ ՎԴ5/0383/03/12

ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
,,09”02.2012թ. Ք.Գյումրի

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի /Գյումրու նստավայր/ դատավոր Էդ.Նահապետյանս ծանոթանալով ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության հայցադիմումին
ՊԱՐԶԵՑԻ

Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոստիկանության 23.07.2011 թվականի թիվ ԱԷ 482813 արձանագրության հիման վրա հայցվորը պահանջում է արձակել վճարման կարգադրություն` Տիգրան Ղռաթյանից 15.000 դրամ տուգանքի գումարը բռնագանձելու համար:
Ուսումնասիրելով ներկայացված հայցադիմումը և կից փաստաթղթերը դատարանը գտնում է, որ ներկայացված հայցադիմումը վերաբերում է կողմերի միջև օրենքով սահմանված դրամական որոշակի պահանջին:
Ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի պահանջներով և ըստ էության չստուգելով պահանջի հիմքում ընկած վարչական ակտի օրինականությունը, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը`

ԿԱՐԳԱԴՐՈՒՄ Է

Տիգրան Ղռաթյանին սույն կարգադրությունը ստանալուց հետո երկու շաբաթվա ընթացքում կատարել հետևյալ գործողություններից որևէ մեկը`
1. կատարել 15.000 դրամ վճարելու պահանջը, եթե պահանջը հիմնավորված է.
2. դատարանին առձեռն կամ փոստով` ստացման մասին հետադարձ ծանուցմամբ /տեղեկացմամբ/ ներկայացնել հակընդդեմ հայց` վարչական ակտը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ, եթե վարչական ակտը համարում եք ապօրինի:

Հակընդդեմ հայց ներկայացնելու դեպքում վեճը քննվելու է հայցային վարույթով, որի դեպքում պարտվող կողմը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածին համապատասխան, կրելու է դատական ծախսերը:
Սույն կարգադրությունը ստանալուց հետո սահմանված երկշաբաթյա ժամկետում հակընդդեմ հայց չներկայացնելու դեպքում, սույն վճարման կարգադրությունն ստանում է օրինական ուժի մեջ մտած` գործն ըստ էության լուծող դատական ակտի ուժ և ենթակա է հարկադիր կատարման:



ԴԱՏԱՎՈՐ` ԷԴ.ՆԱՀԱՊԵՏՅԱՆ


(Ծանոթություն: Սույն վճարման կարգադրությունը /կարգադրության մասը/ § ¦ --------------2012թ. ստացել է օրինական ուժի մեջ մտած`գործն ըստ էության լուծող դատական ակտի ուժ:



ԴԱՏԱՎՈՐ` ԷԴ.ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք.Գյումրի, Անկախության հրապարակ 7

Հեռ..` +374 312 57098/

Էլ. փոստ`