Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/9202/05/12 վարչական գործով դատական ծանուցագիր

17.11.2014

Հայտատու` ՀՀ Վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

«12» նոյեմբերի 2014թ. ք.Երևան, Գ. Նժդեհի 23
Ելից N ԴԴ-9 _144673___ +(37410) 44-71-21 /221/


Հասցեատեր` «Պլաստդետալ» ՍՊ ընկերությանը

Հասցե` ք. Երևան, Սարյան 40., 34 բն.

Ձեզ է ուղարկվում Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի կողմից 12.11.2014թ. կայացված թիվ ՎԴ/9202/05/12 վարչական գործով «Դատավարության մեջ որպես երրորդ անձ ներգրավելու մասին» որոշումը` 1 թերթիրց։


Առդիր` 1. թերթից։



ԴԱՏԱՎՈՐ` Ա.ՄԻՐԶՈՅԱՆ






Գործ թիվ ՎԴ/9202/05/12

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«12» նոյեմբերի 2014թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը, դատավոր Ա. Միրզոյան, քննարկելով գործն ըստ հայցի ՀՀ ԿԱ ՊԵԿ Կենտրոնի հարկային տեսչության ընդդեմ «Պլաստդետալ» ՍՊ ընկերության` 3.033.479 դրամ բռնագանձելու պահանջի մասին, դատաքննություն նշանակելու հարցը,

ՊԱՐԶԵՑ`
ՀՀ վարչական դատարանը հայցադիմումն ընդունել է վարույթ և նշանակել նախնական դատական նիստ` այդ մասին պատշաճ կարգով ծանուցելով կողմերին։
Նախնական դատական նիստի ժամանակ` գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում, դատարանը պարզեց հայցի առարկան և հիմքերը, վիճելի իրավահարաբերությունները և կիրառման ենթակա օրենսդրությունը, ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և դատավարության այլ մասնակիցների կազմը։
Նման պայմաններում դատարանը գտնում է, որ գործը նախապատրաստված է դատաքննությանը։ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Վարչական դատարանը, համարելով գործը դատաքննությանը նախապատրաuտված, որոշում է կայացնում գործը դատաքննության նշանակելու մաuին»։
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 85-90 հոդվածներով, դատարանը

ՈՐՈՇԵՑ `

Վարչական գործն ըստ հայցի ՀՀ ԿԱ ՊԵԿ Կենտրոնի հարկային տեսչության ընդդեմ «Պլաստդետալ» ՍՊ ընկերության` 3.033.479 դրամ բռնագանձելու պահանջի մասին, նշանակել դատաքննության։
Դատաքննության նիստը տեղի կունենա 2014թ. դեկտեմբերի 15-ին, ժամը՝ 11։00-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում, ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ N 328։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից։
Սույն որոշումը բողոքարկման ենթակա չէ։


ԴԱՏԱՎՈՐ` Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121 /221/

Էլ. փոստ`