Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՎԴ/3024/05/14 վարչական գործով դատական ծանուցագիր

25.11.2014

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված


Վարչական գործ
թիվ ՎԴ/3024/05/14

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

<<05>> նոյեմբերի 2014թ. ք. Երևան


Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը` դատավոր Կարեն Մաթևոսյան, քննարկելով թիվ ՎԴ/3024/05/14 վարչական գործը դատաքննության նշանակելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

<<Պետրոս-94>> ՍՊ ընկերության տնօրեն Պետրոս Ոսկանյանը 19.06.2014թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` 09.04.2014թ. թիվ Վ-15/12 վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին։
ՀՀ վարչական դատարանի 24.06.2014թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։
Դատաքննությունը ադյունավետ իրականացնելու համար ՀՀ վարչական դատարանը հրավիրվել է նախնական դատական նիստ։
Նկատի ունենալով, որ նախնական դատական նիստի արդյունքներով վարչական գործը նախապատրաստված է դատաքննության, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ, 123 և 127-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածով, դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Ըստ հայցի <<Պետրոս-94>> ՍՊ ընկերության տնօրեն Պետրոս Ոսկանյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/3024/05/14 վարչական գործը դատաքննության նշանակել 2014թ. նոյեմբերի 26-ին, ժամը 11։00-ին` ՀՀ վարչական դատարանի շենքում /ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 1-ին հարկ, նիստերի դահլիճ թիվ 101/։
Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից։



ԴԱՏԱՎՈՐ` ԿԱՐԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447188(225)

Էլ. փոստ`