Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՎԴ/3204/05/14 վարչական գործով դատական ծանուցագիր

25.11.2014

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Վարչական գործ
թիվ ՎԴ/3204/05/14
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ Ու Մ
ԵՐՐՈՐԴ ԱՆՁ ՆԵՐԳՐԱՎԵԼՈւ ՄԱՍԻՆ

<<06>> նոյեմբերի 2014թ. ք. Երևան

ՀՀ վարչական դատարանը` նախագահությամբ դատավոր Կարեն Մաթևոսյանի, քննարկելով ըստ հայցի Աննա Գաբրիելյանի ընդդեմ Երևանի քաղաքապետի` 05.06.2014թ. թիվ 1691-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին վարչական գործով Ռուզաննա Ադամյանին դատավարության մեջ որպես երրորդ անձ ներգրավելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Աննա Գաբրիելյանը 27.06.2014թ. հայցադիմում ներկայացնելով ՀՀ վարչական դատարան ընդդեմ Երևանի քաղաքապետի` 05.06.2014թ. թիվ 1691-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, միաժամանակ միջնորդել է պետական տուրքի վճարումից ազատել կամ դրա վճարումը հետաձգել, պատճառաբանելով, որ հանդիսանում է թոշակառու և 2-րդ խմբի հաշմանդամ ու ֆինանսական սուղ պայմաններից ելնելով հնարավորություն չունի վճարել դատարան դիմելու համար օրենքով սահմանված պետական տուրքի գումարը։
ՀՀ վարչական դատարանի 04.07.2014թ. որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է` հայցադիմումի և կից փաստաթղթերի պատճեները պատասխանողի կողմից ստանալը հավաստող ապացույցի բացակայության պատճառաբանությամբ, ինչպես նաև նշվել է, որ դատարանը պետական տուրքից ազատելու կամ դրա վճարումը հետաձգելու միջնորդությանը կանդրադառնա վերը նշված թերությունը վերացնելուց հետո։
Հայցվորը 02.08.2014թ. հայցադիմումը կրկին ներկայացրել է ՀՀ վարչական դատարան։
ՀՀ վարչական դատարանի 07.08.2014թ. որոշմամբ պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը բավարարվել է և հայցադիմումն ընդունվել է վարույթ։
06.11.2014թ. հրավիրված նախնական դատական նիստի ընթացքում դատարանը ուսումնասիրելով վարչական գործի նյութերը, լսելով պատասխանողի ներկայացուցչի կարծիքը գտավ, որ սույն գործով անհրաժեշտ է դատավարության մեջ որպես երրորդ անձ ներգրավել Ռուզաննա Ադամյանին, հետևյալ պատճառաբանությամբ։
ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երրորդ անձինք այն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք են կամ մարմինները, որոնց իրավունքները շոշափվում են կամ անմիջականորեն կարող են շոշափվել գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով, ինչպես նաև այն մարմինները կամ պաշտոնատար անձինք, որոնց լիազորություններին առնչվում է կամ կարող է առնչվել ընդունվելիք դատական ակտը։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` եթե դատական ակտը անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է նաև որոշակի անձանց կամ մարմինների վրա, ապա վարչական դատարանը պարտավոր է այդ անձանց (մարմիններին) ներգրավել դատավարության մեջ որպես երրորդ անձ, իսկ 5-րդ մասը սահմանում է. երրորդ անձանց դատավարության մեջ ներգրավելու կամ ներգրավման դիմումը մերժելու մասին վարչական դատարանը կայացնում է պատճառաբանված որոշում` առանձին դատական ակտի տեսքով։
Տվյալ դեպքում, վարչական գործի նյութերի ուսումնասիրությունից պարզվել է, որ հայցվորի կողմից վիճարկվող Երևանի քաղաքապետի 05.05.2014թ. թիվ 1691-Ա որոշմամբ վերականգնվել է Երևանի Նորք թաղամասի թիվ 117/1 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Ռուզաննա Սերգեյի Ադամյանի սեփականության իրավունքը, ուստի դատարանը գտնում է, որ կայացվելիք դատական ակտը անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է Ռուզաննա Սերգեյի Ադամյանի վրա և անհրաժեշտ է վերջինիս դատավարության մեջ ներգրավել որպես երրորդ անձ։
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ, 127-րդ, 131-րդ հոդվածներով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Սույն վարչական գործով դատավարության մեջ որպես երրորդ անձ ներգրավվել Ռուզաննա Սերգեյի Ադամյանին։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ։


ԴԱՏԱՎՈՐ ԿԱՐԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ






















ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Թիվ ՎԴ/3204/05/14 վարչական գործով

Ելից N-ԴԴ-9-_____ 06.11.2014թ.


Հասցեատեր` Ռուզաննա Ադամյան

Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 51, բն 9


Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի Աննա Գաբրիելյանի ընդդեմ Երևանի քաղաքապետի` 05.06.2014թ. թիվ 1691-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին։
Գործով նախնական դատական նիստը տեղի կունենա՝ 2014թ. նոյեմբերի 27-ին ժամը՝ 11։30-ին ՀՀ վարչական դատարանի շենքում` հասցեն ք. Երևան, Գ.Նժդեհի 23, ՀՀ վարչական դատարան, հարկ 1-ին, դատական նիստերի դահլիճ N 101։
/Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով/։


ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` ԼՈԼԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447188(225)

Էլ. փոստ`