Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/5472/05/14 վարչական գործով, դատական ծանուցագիր

27.11.2014

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ք. Երևան, Գ,Նժդեհի 23
№ ԴԴ-9Ե ––––––––––––––
« 09 » հոկտեմբերի 2014թ.


Թիվ ՎԴ/5472/05/14 վարչական գործով ՀԱՅՑՎՈՐ` Սրբուհի Կարապետյանին
Հասցեն` ք.Երևան, Գյուլիքեխվյան փ., շ. 31. բն. 57


Ձեզ է ուղարկվում թիվ ՎԴ/5472/05/14 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 06.10.2014 թվականի որոշումը՝ հայցադիմումը վերադարձնելու մասին, հայցադիմումը և կից փաստաթղթերը։


Առդիր` « » թերթ։


ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Ա.ՄԱՅԻԼՅԱՆ





ՎԴ/5472/05/14



ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

06.10.2014թ. ք.Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Մ.Մելքումյանս, ուսումնասիրելով Սրբուհի Կարապետյանի կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին.

Պ Ա Ր Զ Ե Ց Ի
Սրբուհի Կարապետյանը, դատարան ներկայացրած հայցադիմումով, խնդրել է անվավեր ճանաչել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ավագ տեսուչ Հովհաննես Սաֆարյանի կողմից 06.06.2014 թվականին ընդունած վարչական տույժ նշանակելու մասին թիվ 1401744200 որոշումը։
Ուսումնասիրելով հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը` գտնում եմ, որ այն ենթակա է վերադարձման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները)։
Նույն օրենսգրքի 72-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի համաձայն՝ հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել վիճարկման հայցի դեպքում՝ երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից։
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով կարող են վիճարկվել ուժի մեջ մտած վարչական ակտերը, ընդ որում, օրենսդիրը սահմանել է վարչական ակտերի վիճարկման հստակ ժամկետներ։
Միաժամանակ օրենսդիրը սահմանել է հայցադիմումը դատարան ներկայացնելու համար սահմանված բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու իրավական կարգավորումներ, մասնավորապես՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն` եթե հայցադիմումը ներկայացվել է դատավարական ժամկետը լրանալուց հետո, ապա կարող է ներկայացվել հայցվորի միջնորդությունն այն վերականգնելու մասին` դրանում նշվելով բացթողնման պատճառները։
Նույն հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ հայցադիմումը բովանդակում է`
5) այն փաստերը, որոնց վրա հիմնվում է հայցվորի պահանջը.
6) հայցվորի պահանջը հիմնավորող փաստարկները.
Հայցադիմումի և դրան կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ հայցադիմումում նշված չեն այն փաստերը, որոնց վրա հիմնված է հայցվորի պահանջը և պահանջը հիմնավորող փաստարկները, մասնավորապես՝ վիճարկվող վարչական ակտն ընդունվել է 06.06.2014 թվականին, իսկ հայցադիմումը դատարանում մուտքագրվել է 27.09.2014 թվականին, մինչդեռ հայցադիմումին կցված չէ որևէ ապացույց` վիճարկվող վարչական ակտն ուժի մեջ մտած լինելու, ինչպես նաև ուժի մեջ մտնելու ժամանակի մասին, որպիսի հանգամանքների առկայության պայմաններում հնարավոր կլիներ լուծելու հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն՝ դատարանը մատնանշում է հայցադիմումներում առկա ձևական սխալները, առաջարկում է ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով, տարբերակել հիմնական և ածանցյալ պահանջները, համալրել ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նաև պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները։
Դատարանն առաջարկում է համալրել ոչ բավարար փաստական տվյալները, մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության ծառայության 06.06.2014 թվականի վարչական տույժ նշանակելու մասին թիվ 1401744200 որոշումը հայցվորի կողմից ստանալու կամ այլ եղանակով իրազեկված լինելու ժամանակի վերաբերյալ՝ կցելով վերը նշված փաստական հանգամանքի վերաբերյալ ապացույցը։
Միաժամանակ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետի համաձայն՝ հայցադիմումը բովանդակում է հայցվորի անունը, ազգանունը (անվանումը), բնակության (գտնվելու) վայրը, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է բնակության վայրից), ներառյալ` հայցվոր ֆիզիկական անձի անձնական տվյալները, հայցվոր իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը, նրա ներկայացուցչի անունը, ազգանունը, հասցեն, եթե հայցը ներկայացրել է օրենքով դրա իրավունքն ունեցող պաշտոնատար անձը` նաև պաշտոնը։
Հայցադիմումի ուսումնասիրությունից պարզվել է, որ Սրբուհի Կարապետյանի կողմից չի պահպանվել օրենքով սահմանված հայցադիմումի բովանդակությանը ներկայացվող՝ հայցվորի անձնական տվյալների (անձնագրային տվյալները) մասին նշում կատարելու պահանջը։
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի առաջին մասի 1-ին և 6-րդ կետերի համաձայն՝ դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե չեն պահպանվել սույն օրենսգրքի 73-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով սահմանված` հայցադիմումին առաջադրվող պահանջները։
Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով, որ Սրբուհի Կարապետյանի կողմից ներկայացված հայցադիմումը չի համապատասխանում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, 74-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերով սահմանված հայցադիմումին առաջադրվող պահանջներին, ուստի գտնում եմ, որ հայցադիմումը ենթակա է վերադարձման։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 77-րդ, 79-րդ, 123-րդ, 131-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածով՝

Ո Ր Ո Շ Ե Ց Ի
Սրբուհի Կարապետյանի կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վերադարձնել Սրբուհի Կարապետյանին։
Հայցադիմումում թույլ տրված սխալները վերացնելու և որոշումը ստանալու օրվանից հետո` տասնհինգօրյա ժամկետում, վարչական դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը վարույթ ընդունված է համարվում սկզբնական ներկայացման oրը։
Որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարան՝ այն ստանալուց հետո հինգօրյա ժամկետում։


ԴԱՏԱՎՈՐ Մ.ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121

Էլ. փոստ`