Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/9045/05/13 վարչական գործով, դատական ծանուցագիր

18.12.2014

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք. Երևան, Գ,Նժդեհի 23 հեռ. +(37410) 44-71-13 /213/

№ ԴԴ-9-Ե ––––––––––––––
« 18 » դեկտեմբերի 2014թ.
Թիվ ՎԴ/9045/05/13 վարչական գործով
ՊԱՏԱՍԽԱՆՈՂ՝ Վարդան Գաբրիելյանին
Հասցեն` ք.Երևան, Աբովյան 31շ. բն. 20

Ձեզ է ուղարկվում վարչական գործն՝ ըստ հայցի ՀՀ ֆինանսների նախարարության Կենտրոնի հարկային տեսչության ընդդեմ Վարդան Գաբրիելյանի` գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ, նոր քննության վարույթ հարուցելու մասին որոշումը։
Գործի քննությունը նշանակված է 2015 թվականի փետրվարի 24-ին, ժամը` 15։30-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում, նախագահությամբ` դատավոր Ա.Դարբինյանի (հասցեն` ք.Երևան, Գ.Նժդեհի 23, դատական նիստերի դահլիճ № 316)։
Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն` դատական նիստին Ձեր չներկայանալու դեպքում, Դատարանն իրավունք ունի գործը քննել Ձեր բացակայությամբ։
Դատական նիստին ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով (անձնագիր, սոցիալական քարտ` առկայության դեպքում, լիազորագիր և այլն)։


Առդիր` « 1 » թերթ։


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ռ.ՍԱՐԴԱՐՅԱՆ
ՎԴ/9045/05/13


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՆՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

17.12.2014թ. ք.Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը՝ դատավոր Ա.Դարբինյան, ուսումնասիրելով թիվ ՎԴ/9045/05/12 վարչական գործի նյութերն ըստ հայցի ՀՀ ֆինանսների նախարարության Կենտրոնի հարկային տեսչության ընդդեմ Վարդան Գաբրիելյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին.
Պ Ա Ր Զ Ե Ց

ՀՀ ԿԱ ՊԵԿ Կենտրոնի հարկային տեսչությունը, դատարան ներկայացրած հայցադիմումով, խնդրել է «Իլսիս Քոնսալթինգ» ՍՊ ընկերության տնօրեն Գևորգ Բոջուկյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ։
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի (դատավոր Ռ.Խանդանյան) 06.02.2014 թվականի վճռով հայցը մերժվել է։
Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի 23.06.2014 թվականի որոշմամբ ՀՀ ֆինանսների նախարարության Կենտրոնի հարկային տեսչության միջնորդությունը բավարարվել է և թիվ ՎԴ/9045/05/13 վարչական գործով հայցվոր ՀՀ ԿԱ ՊԵԿ Կենտրոնի հարկային տեսչությունը փոխարինվել է իրավահաջորդով` ՀՀ ֆինանսների նախարարության Կենտրոնի հարկային տեսչությունով։
Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի 29.10.2014 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի և Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 06.02.2014 թվականի վճիռը բեկանվել և գործն ամբողջ ծավալով ուղարկվել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` նոր քննության։
Սույն վարչական գործը 16.12.2014 թվականին հանձնվել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Ա.Դարբինյանին։
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ վերադաս դատարանի կողմից ստորադաս դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու մասին դատական ակտ կայացվելու դեպքում ստորադաս դատարանը հարուցում է գործի նոր քննության վարույթ գործը ստանալուց ոչ ուշ, քան 3 օր հետո, որի մասին կայացնում է միջանկյալ դատական ակտ։
Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի 29.10.2014 թվականի որոշմամբ ՀՀ վարչական դատարանի 06.02.2014 թվականի վճիռը բեկանվել և գործն ուղարկվել է ՀՀ վարչական դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության, ուստի դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է հարուցել գործի նոր քննության վարույթ։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 127-րդ, 174-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածով՝ դատարանը.

Ո Ր Ո Շ Ե Ց

Թիվ ՎԴ/9045/05/13 վարչական գործով՝ ըստ հայցի ՀՀ ֆինանսների նախարարության Կենտրոնի հարկային տեսչության ընդդեմ Վարդան Գաբրիելյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, հարուցել գործի նոր քննության վարույթ և գործի քննությունը նշանակել 2015 թվականի փետրվարի 24-ին, ժամը` 15։30-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում։

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։



ԴԱՏԱՎՈՐ ԱՂԱՍԻ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121/213/

Էլ. փոստ`