Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/9029/05/11 վարչական գործով դատական ծանուցագիր

25.03.2015

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Գ. Նժդեհի 23, հեռ. +(37410) 44-71-13/216/
Գործ N ՎԴ/9029/05/11
25.03.2015թ.
Ամալյա Հարությունյանին
ՀՀ, ք. Երևան, Արաբկիր 38-6

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Դուք կանչվում եք ՀՀ վարչական դատարան որպես հայցվոր վարչական գործով ըստ հայցի Ամալյա Հարությունյանի, Անահիտ Հարությունյանի, Սելենա Հարությունյանի ընդդեմ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման, երրորդ անձ Զեմֆիրա Գուլոյան՝ պետական գրանցումը մասնակիորեն առ ոչինչ ճանաչելու և իրավունքների պետական գրանցմանն ուցղղված գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին։
Տեղեկացնում եմ, որ վերոհիշյալ վարչական գործով նախնական դատական նիստը նշանակված է 2015 թվականի մայիսի 25-ին ժամը 12:00-ին ՀՀ վարչական դատարանում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, թիվ 324 դատական նիստերի դահլիճ)։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի հանաձայն` նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
Վերոգրյալի հիման վրա խնդրում եմ ապահովել դատական նիստին Ձեր կամ Ձեր ներկայացուցչի մասնակցությունը՝ պատշաճ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով։

Դատավոր Կ. Ավետիսյանի օգնական` Տ. Կիրակոսյան

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447113/216/

Էլ. փոստ`