Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/0847/05/15 վարչական գործով որոշում

07.04.2015

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ք.Երևան, Գ. Նժդեհի 23, հեռ. +(37410) 44-71-21/224/
Ե-ԴԴ-9 __
23 մարտի 2015թ.
Թիվ ՎԴ/0847/05/15 վարչական գործով
հայցվոր՝ Տաթևիկ Ղասաբյան-ին
Հասցեն՝ ք. Երևան, Արղության 24/4


Ձեզ են ուղարկվում ՀՀ վարչական դատարանի 2015 թվականի մարտի 23-ի՝ հայցադիմումը մասով վարույթ ընդունելու, մասով վերադարձնելու և նախնական դատական նիստ հրավիրելու, հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և երրորդ անձ ներգրավելու մասին որոշումները:

Դատավոր Ռ. Խանդանյանի օգնական Ռ. Մաքեյան

Վարչական գործ թիվ ՎԴ/0847/05/15

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՄԱՍՈՎ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ,
ՄԱՍՈՎ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

23.03.2015թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (այսուհետ նաև` Դատարան)` նախագահությամբ դատավոր Ռ. Խանդանյանի, ծանոթանալով Տաթևիկ Ղասաբյանի, Արմեն Խաչատրյանի և Մերի Չիբուխչյանի հայցադիմումին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Տաթևիկ Ղասաբյանը, Արմեն Խաչատրյանն և Մերի Չիբուխչյանը հայցադիմում են ներկայացրել դատարան ընդդեմ Երևան համայնքի և Կարինե Քրիքուրյանի՝ 16.04.2013 թվականի թիվ 01/18-Ք-211-321 շինարարական թույլտվությունն անվավեր ճանաչելու և §Կարինե Քրիքուրյանին շինարարական գործողություններ իրականացնելուն արգելելու¦ պահանջների մասին:
Նկատի ունենալով, որ Տաթևիկ Ղասաբյանի, Արմեն Խաչատրյանի և Մերի Չիբուխչյանի հայցադիմումն ընդդեմ Երևան համայնքի՝ 16.04.2013 թվականի թիվ 01/18-Ք-211-321 շինարարական թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասով ներկայացվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 73-րդ և 74-րդ հոդվածների պահանջներին համապասխան, ուստի այդ մասով հայացդիմումը ենթակա է վարույթ ընդունման:
Անդրադառնալով Հայցվորների` §Կարինե Քրիքուրյանին շինարարական գործողություններ իրականացնելուն արգելելու¦ պահանջին՝ դատարանը գտնում է, որ այդ մասով հայցադիմումը պետք է վերադարձնել, հետևյալ հիմնավորմամբ՝
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև` Օրենսգիրք) 1-ին հոդվածի համաձայն` սույն օրենսգիրքը սահմանում է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանում և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց վարչական և նորմատիվ ակտերի, գործողությունների կամ անգործության դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ վարչական մարմինների և պաշտոնատար անձանց հայցադիմումների քննության կարգը:
ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
Դատական պաշտպանության իրավունքի իրականացումը հիմնված է տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքի վրա, որն անձի՝ օրենքով տրված հնարավորությունն է սեփական հայեցողությամբ տնօրինելու իր նյութական ու դատավարական իրավունքները և դրանց պաշտպանության եղանակները, այսինքն` անձն ինքն է որոշում իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար դիմել, թե չդիմել դատարան, իրականացնել, թե չիրականացնել իր դատական պաշտպանության իրավունքը, ինքնուրույն որոշել հարուցված հայցով իր պահանջների առարկան` ծավալը, հիմքը և այլն:
Անձն իր դատական պաշտպանության հիմնարար իրավունքը տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքի հիման վրա իրացնելիս, ինչպես նաև դատարաններն արդարադատություն իրականացնելիս պետք է առաջնորդվեն տվյալ դատական պաշտպանության ձևի համար օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հանրային իրավահարաբերություններում իրավունքների դատական պաշտպանությունն իրականացվում է վարչական դատավարության կարգով` հանրային իրավահարաբերություններում իրավունքների դատական պաշտպանության ձևով:
Օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա, իսկ 66-69-րդ հոդվածներով սահմանված են այն հայցատեսակները, որոնց հիման վրա վարչական դատարանում կարող է հարուցվել վարչական գործ:
Մասնավորապես` Օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն`
1. Վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):
2. Եթե մինչև վարչական հայց ներկայացնելը միջամտող վարչական ակտը բողոքարկվել է վարչական կարգով, ապա հայցը ներառում է նաև վարչական բողոքի վերաբերյալ կայացված միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջ։
Օրենսգրքի 67-րդ հոդվածի համաձայն`
1. Պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը։
2. Պարտավորեցման հայցը ներառում է վարչական մարմնի կողմից սույն հոդվածի 1-ին մասում նշված միջամտող վարչական ակտը վիճարկելու պահանջը:
Օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն`
1. Գործողության կատարման հայցով հայցվորը կարող է պահանջել կատարելու որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալու այնպիսի գործողություններից, որոնք ուղղված չեն վարչական ակտի ընդունմանը:
2. Գործողության կատարման հայցով հայցվորը կարող է պահանջել նաև օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունվելու հետևանքով վարչական ակտն ընդունված համարվելու դեպքում տրամադրել օրենքով նախատեսված համապատասխան փաստաթուղթը։
Օրենսգրքի 69-րդ հոդվածի համաձայն`
1. Ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչել որևէ իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը, եթե նա չի կարող հայց ներկայացնել սույն օրենսգրքի 66-68-րդ հոդվածներին համապատասխան։
2. Ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչել վարչական ակտի առ ոչինչ լինելը։
3. Ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ոչ իրավաչափ ճանաչել այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը կամ կատարմամբ կամ որևէ այլ կերպ իրեն սպառած գործողությունը կամ անգործությունը, եթե հայցվորն արդարացիորեն շահագրգռված է ակտը կամ գործողությունը կամ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու մեջ, այսինքն`
1) առկա է նմանատիպ իրավիճակում նմանատիպ միջամտող վարչական ակտ կրկին ընդունելու կամ գործողություն կրկին կատարելու վտանգ.
2) հայցվորը մտադիր է պահանջել գույքային վնասի հատուցում, կամ
3) դա նպատակ է հետապնդում վերականգնելու հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը։
Ամբողջ վերը նշվածից բխում է, որ վարչական դատավարության կարգով վարչական դատարանում գործ հարուցվում է բացառապես սույն օրենսգրքով սպառիչ թվարկված հայցատեսակներով դատարան հայց ներկայացնելու հիման վրա և յուրաքանչյուր դեպքում կոնկրետ տեսակի հայց ներկայացնելիս` անձը պարտավոր է հայցապահանջը նշել այնչափ հստակ, որ այն տարընթերցման տեղիք չտա, ինչը հնարավորություն կտա ընկալելու, թե որ տեսակին է համապատասխանում ներկայացված հայցը: Սա անհրաժեշտ է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված դատավարական ժամկետների հաշվարկման տեսանկյունից:
Մինչդեռ, նշված պահանջը հստակեցված չէ, այսինքն` պարզ չէ, թե ինչ է ակնկալում Հայցվորը ստանալ դատարանի միջամտությամբ, ինչն օբյեկտիվորեն հնարավորություն չի տալիս որակելու ներկայացված հայցն ըստ տեսակի:
Նման պայմաններում դատարանը գտնում է, որ հայցադիմումի՝ նշված պահանջի մասով, ընդունելության հարցի օբյեկտիվ լուծման անհրաժեշտությամբ պայմանավորված հայցադիմումը պետք է վերադարձնել` հնարավորություն ընձեռնելով Հայցվորներին հստակեցնելու ներկայացված պահանջը:
Նշվածի հիմքով դատարանը փաստում է, որ հայցադիմումը՝ §Կարինե Քրիքուրյանին շինարարական գործողություններ իրականացնելուն արգելելու¦ պահանջի մասով, չի համապատասխանում դրան առաջադրվող պահանջներին: Իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` §դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե չեն պահպանվել սույն օրենսգրքի 73-րդ հոդվածի`…. հայցադիմումին առաջադրվող պահանջները....¦։¦
Ինչ վերաբերում է Տաթևիկ Ղասաբյանի, Արմեն Խաչատրյանի և Մերի Չիբուխչյանի ընդդեմ Կարինե Քրիքուրյանի՝ 16.04.2013 թվականի թիվ 01/18-Ք-211-321 շինարարական թույլտվությունն անվավեր ճանաչելու և §Կարինե Քրիքուրյանին շինարարական գործողություններ իրականացնելուն արգելելու¦ պահանջների մասին ներկայացված հայցադիմումին, ապա այդ մասով հայցադիմումի ընդունումն ենթակա է մերժման՝ հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ դատական օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն` ցանկացած հարցի` դատարանի իրավասությանը ենթակա լինելը որոշում է դատարանը` oրենքի հիման վրա, իսկ օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանն ըստ էության քննում է վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված վարչական գործերը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`
1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ՝ Սահմանադրություն), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե`
ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,
բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.
2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.
3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:...¦։
Տվյալ դեպքում ֆիզիկական անձինք դատարան հայցադիմում են ներկայացրել ընդդեմ ֆիզիկական անձի: Վերը նշված հոդվածի վերլուծությունից բխում է, որ ֆիզիկական կամ իրավաբանական անձինք կարող են դիմել ՀՀ վարչական դատարան միայն վարչական մարմնի կամ վերջինիս պաշտոնատար անձանց դեմ, քանի որ վարչական դատարանը լուծում է վարչաիրավական բնույթ կրող հանրային իրավական վեճերն և ոչ թե` մասնավոր իրավունքի, որոնք կիրառվում են այլ եղանակով և այլ վարույթներում:
Սույն պարագայում հայցադիմումում որպես պատասխանող նշվել է նաև Կարինե Քրիքուրյանը, իսկ ֆիզիկական և իրավաբանական անձանց միջև վեճը ենթակա չէ վարչական դատարանում քննության:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե հայցը ենթակա չէ վարչական դատարանում քննության:
Հաշվի առնելով վերը շարադրվածը` դատարանը գտնում է, որ Տաթևիկ Ղասաբյանի, Արմեն Խաչատրյանի և Մերի Չիբուխչյանի հայցն ընդդեմ Կարինե Քրիքուրյանի՝ 16.04.2013 թվականի թիվ 01/18-Ք-211-321 շինարարական թույլտվությունն անվավեր ճանաչելու և §Կարինե Քրիքուրյանին շինարարական գործողություններ իրականացնելուն արգելելու¦ պահանջների մասին, ենթակա չէ վարչական դատարանում քննության, ուստի, վերջինիս կողմից ներկայացված հայցադիմումի ընդունումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ենթակա է մերժման:
Միաժամանակ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի ուժով, նկատի ունենալով, որ հայցադիմումը 16.04.2013 թվականի թիվ 01/18-Ք-211-321 շինարարական թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասով ընդունվում է վարույթ, ապա նշված վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցվում է մինչև սույն գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 77-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ, 83-րդ հոդվածներով, 127-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ մասերով, 131-րդ հոդվածի 1-ին մասով և 132-րդ հոդվածի 2-րդ մասով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Տաթևիկ Ղասաբյանի, Արմեն Խաչատրյանի և Մերի Չիբուխչյանի հայցադիմումն ընդդեմ Երևան համայնքի՝ 16.04.2013 թվականի թիվ 01/18-Ք-211-321 շինարարական թույլտվությունն անվավեր ճանաչելու, ընդունել վարույթ:
Կարինե Քրիքուրյանին շինարարական գործողություններ իրականացնելուն արգելելու պահանջի մասով հայցադիմումը վերադարձնել։
Ընդդեմ Կարինե Քրիքուրյանի՝ 16.04.2013 թվականի թիվ 01/18-Ք-211-321 շինարարական թույլտվությունն անվավեր ճանաչելու և §Կարինե Քրիքուրյանին շինարարական գործողություններ իրականացնելուն արգելելու¦ պահանջների մասով հայցադիմումի ընդունումը մերժել:
Գործով հրավիրել նախնական դատական նիստ 2015 թվականի հունիսի 04-ին, ժամը 11։30-ին` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23 շենք, 3-րդ հարկ, թիվ 314 դատական նիստերի դահլիճ)։
Հայցադիմումը վերադարձնելու մասվ հայցադիմումում թույլ տված սխալը վերացվելու և սույն որոշումը ստանալու օրվանից հետո` 15-օրյա ժամկետում, դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը դատարանում ընդունված է համարվում սկզբնական ներկայացնելու օրը:
Սույն որոշումն հայցադիմումն վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասով ուժի մեջ է մտնում կայացման պահից, իսկ մասով վերադարձնելու և մասով հայցադիմումի ընդունումը մերժելու մասերով` այն ստանալուց 5 օր հետո, և այդ մասերով կարող է բողոքարկվել ՀՀ վարչական վերաքննիչ դատարան՝ մինչև ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը:

ԴԱՏԱՎՈՐ ՌԱՖԻԿ ԽԱՆԴԱՆՅԱՆ







Հասցե` ք.Երևան Գ.Նժդեհի 23

Հեռ..` 374 10 447113/224/

Էլ. փոստ`