Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վարչական գործ թիվ ՎԴ/0896/05/15

08.04.2015

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

երրորդ անձ Մանյա Ավակիմյան
ք. Աերևան, Գր. Արծրունու փ. 88 շ., բն. 6

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Վարչական գործ թիվ ՎԴ/0896/05/15

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Հ Ա Յ Ց Ա Դ Ի Մ ՈՒ Մ Ը Վ Ա Ր ՈՒ Յ Թ Ը Ն Դ ՈՒ Ն Ե Լ ՈՒ Մ Ա Ս Ի Ն

24.03.2015թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը, դատավոր՝ Գ.Առաքելյան, ծանոթանալով Տիգրան Հովակիմյանի ներկայացրած հայցադիմումին ու դրան կցված փաստաթղթերին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Տիգրան Հովակիմյանը 23.03.2015թ. հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի հարկադիր կատարող Գ.Մինասյանի կողմից 03.03.2015թ. թիվ 01/04-9786/14 կատարողական վարույթով կայացված՝ «Արգելադրված գույքը հարկադիր Էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումն ամբողջությամբ վերացնելու պահանջի մասին։
Նկատի ունենալով, որ հայցադիմումը ներկայացվել է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ և 74-րդ հոդվածներով նախատեսված պահանջներին համապատասխան, ուստի դատարանը գտնում է, որ այն պետք է ընդունել վարույթ։
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, բացառությամբ՝
1) օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման.
2) այն դեպքերի, երբ վարչական մարմինը վարչական ակտ (ներառյալ՝ վարչական բողոքի վերաբերյալ ըստ էության որոշում) ընդունելիս գրավոր ձևով հիմնավորել է, որ անհապաղ կատարումն անհրաժեշտ է՝ ելնելով հանրային շահերից։
Տվյալ դեպքում, բացակայում է վերը նշված` Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված անհապաղ կատարման հիմքերը, ուստի վերը նշված հիմքով սույն գործով վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցվում է մինչև սույն գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 78-րդ հոդվածով, 83-րդ հոդվածի 1-ին մասով, 123-րդ և 127-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածով, դատարանը


Ո Ր Ո Շ Ե Ց

1. Տիգրան Հովակիմյանի հայցադիմումն ընդդեմ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի հարկադիր կատարող Գ.Մինասյանի կողմից 03.03.2015թ. թիվ 01/04-9786/14 կատարողական վարույթով կայացված՝ «Արգելադրված գույքը հարկադիր Էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումն ամբողջությամբ վերացնելու պահանջի մասին, ընդունել վարույթ։
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։

Ծանոթություն. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի հարկադիր կատարող Գ.Մինասյանի կողմից 03.03.2015թ. թիվ 01/04-9786/14 կատարողական վարույթով կայացված՝ «Արգելադրված գույքը հարկադիր Էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշման կատարումը կասեցվում է մինչև սույն գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։


ԴԱՏԱՎՈՐ ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Վարչական գործ թիվ ՎԴ/0896/05/15

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐՐՈՐԴ ԱՆՁ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

24.03.2015թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը, դատավոր՝ Գ.Առաքելյան, քննության առնելով ըստ հայցի Տիգրան Հովակիմյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի հարկադիր կատարող Գ.Մինասյանի կողմից 03.03.2015թ. թիվ 01/04-9786/14 կատարողական վարույթով կայացված՝ «Արգելադրված գույքը հարկադիր Էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումն ամբողջությամբ վերացնելու պահանջի մասին վարչական գործով երրորդ անձ ներգրավելու մասին հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Տիգրան Հովակիմյանը 23.03.2015թ. հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի հարկադիր կատարող Գ.Մինասյանի կողմից 03.03.2015թ. թիվ 01/04-9786/14 կատարողական վարույթով կայացված՝ «Արգելադրված գույքը հարկադիր Էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումն ամբողջությամբ վերացնելու պահանջի մասին։
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 24.03.2015թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երրորդ անձինք այն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք են, որոնց իրավունքները շոշափվում են կամ կարող են շոշափվել գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե դատական ակտը անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է նաև որոշակի անձանց կամ մարմինների վրա, ապա դատարանը պարտավոր է այդ անձանց (մարմիններին) ներգրավել դատավարության մեջ որպես երրորդ անձ։
Տվյալ դեպքում, դատարանը գտնում է, որ սույն գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով կարող են շոշափվել «Յունիբանկ» ՓԲ ընկերության, Ալյոշա, Մանյա, Արմինե, Անգին, Լուսինե Ավակիմյանների և Կլարա Օհանյանի շահերը, ուստի անհրաժեշտ է համարում «Յունիբանկ» ՓԲ ընկերությանը, Ալյոշա, Մանյա, Արմինե, Անգին, Լուսինե Ավակիմյաններին և Կլարա Օհանյանին սույն գործով ներգրավել որպես երրորդ անձ։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ, 123-րդ, 127-րդ հոդվածի 10-րդ մասով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածով, դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ՎԴ/0896/05/15 վարչական գործով՝ ըստ հայցի Տիգրան Հովակիմյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի հարկադիր կատարող Գ.Մինասյանի կողմից 03.03.2015թ. թիվ 01/04-9786/14 կատարողական վարույթով կայացված՝ «Արգելադրված գույքը հարկադիր Էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումն ամբողջությամբ վերացնելու պահանջի մասին, «Յունիբանկ» ՓԲ ընկերությանը, Ալյոշա, Մանյա, Արմինե, Անգին, Լուսինե Ավակիմյաններին և Կլարա Օհանյանին ներգրավել որպես երրորդ անձ։
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։


ԴԱՏԱՎՈՐ ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121/220

Էլ. փոստ`