Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/0626/05/13 վարչական գործով դատական ծանուցագիր

10.04.2015

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Թիվ ՎԴ/0626/05/13 վարչական գործով

Ելից N-ԴԴ-9-_____ 10.04.2015թ.
Հասցեատեր` Վարուժան Չիթչյանին
Հասցե` ք. Երևան, Գոգոլի 16

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Հ. Այվազյան) վարույթում քննվում է վարչական գործն ըստ հայցի Վարուժան Չիթչյանի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատմարման ծառայության, երրորդ անձինք՝ Վահրամ և Վլադիմիր Չիթչյաններ՝ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատմարման ծառայության կատարողական վարույթ հարուցելու և պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու մասին 14.01.2013 թվականի որոշումներն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Գործով դատաքննության նիստը նշանակվել է 13.05.2015 թվականին ժամը 14:10-ին` ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցեն ք. Երևան, Գ.Նժդեհի 23, ՀՀ վարչական դատարան, հարկ 3-րդ, դատական նիստերի դահլիճ N 330):
Վերը նշված գործով Դուք կանչվում եք ՀՀ վարչական դատարան՝ որպես հայցվոր:
/Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով/:
Հիշեցում. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:


Դատավոր Հ. Այվազյանի օգնական Ս. Մկրտչյան

Հասցե` ք.Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121

Էլ. փոստ`