Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՎԴ/4403/05/14 վարչական գործով դատական ծանուցագիր

04.05.2015

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված


Վարչական գործ
Թիվ ՎԴ/4403/05/14
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
28.04.2015թ. ք. Երևան
ՀՀ վարչական դատարանը (այսուհետ՝ Դատարան)՝ դատավոր Հրաչ Այվազյան, ծանոթանալով ՀՀ ոստիկանության ընդդեմ Արտուշ Չիբուխչյանի՝ վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին վարչական գործի նյութերին.

Պ Ա Ր Զ Ե Ց

ՀՀ ոստիկանությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Արտուշ Չիբուխչյանի՝ վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին:
ՀՀ վարչական դատարանի 01.09.2014 թվականի որոշմամբ հայցադիմումը ընդունվել է վարույթ և նշանակել է նախնական դատական նիստ:
Համարելով գործը դատաքննության նախապատրաստված, Դատարանը գործը նշանակում է դատաքննության:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ, 123-րդ, 127-րդ հոդվածի 10-րդ մասով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածովով, Դատարանը՝
Ո Ր Ո Շ Ե Ց

Ըստ հայցի ՀՀ ոստիկանության ընդդեմ Արտուշ Չիբուխչյանի՝ վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին, վարչական գործով դատաքննությունը նշանակել 2015 թվականի հունիսի 5-ին ժամը 12:00-ին՝ ՀՀ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 330):
Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:



ԴԱՏԱՎՈՐ ՀՐԱՉ ԱՅՎԱԶՅԱՆ



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

28.04.2015թ. ք.Երևան, Գ. Նժդեհի 23
Ելից N ԴԴ-9________ +(37410) 44-71-21

Արտուշ Չիբուխչյանին
Տավուշ, ք. Իջևան, Մետաղագործների փող. Շ. 8 ,բն. 17

Ուղարկվում է ՀՀ վարչական դատարանի 28.04.2015 թվականի <<Գործը դատաքննության նշանակելու մասին>> որոշումը:
Խնդրվում է 2015 թվականի հունիսի 5-ին ժամը 12:00-ին, (անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով) ներկայանալ դատական նիստին Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 330-րդ):
Հիշեցում. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:

Առդիր` 1 թերթ:

Դատավոր Հ. Այվազյանի օգնական Ս. Մկրտչյան

Հասցե` ք.Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121/273/

Էլ. փոստ`