Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/1798/05/08 վարչական գործով դատական ծանուցագիր

04.05.2015

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Վարչական գործ թիվ ՎԴ/1798/05/08
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Վ Ա Ր Չ Ա Կ Ա Ն Գ Ո Ր Ծ Ը Վ Ա Ր ՈՒ Յ Թ Ը Ն Դ ՈՒ Ն Ե Լ ՈՒ ԵՎ Վ Ա Ր Չ Ա Կ Ա Ն Գ Ո Ր Ծ Ի Վ Ա Ր ՈՒ Յ Թ Ը Վ Ե Ր Ս Կ Ս Ե Լ ՈՒ Մ Ա Ս Ի Ն
30.04.2015թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը, դատավորª Գ.Առաքելյան, ծանոթանալով թիվ ՎԴ/1798/05/08 վարչական գործին,

Պ Ա Ր Զ Ե Ց

Հայաստանի Հանրապետության ոստիկանության ՙՃանապարհային ոստիկանություն՚ ծառայությունը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան ընդդեմ Վահիդ Մեհրունեզադիª 15.000 դրամ բռնագանձելու պահանջի մասին:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի /դատավոր Ս.Թադևոսյան/ 16.08.2007թ. որոշմամբ հայցադիմումն ընդունել է վարույթ:
Հայաստանի Հանրապետության Նախագահի 30.11.2007թ. հրամանագրով դատավոր Ս.Թադևոսյանը նշանակվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնում, ուստի գործի հետագա ընթացքը լուծելու համար գործը 29.02.2008թ. մուտքագրվել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի /դատավոր Ե.Սողոմոնյան/ 07.03.2008թ. որոշմամբ վարչական գործն ընդունվել է վարույթ և նշանակվել է նախնական դատական նիստ:
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը /դատավոր Ե.Սողոմոնյան/ իր նախաձեռնությամբ 25.03.2008թ. որոշմամբ հայտարարել է պատասխանողի և նրա գույքի հետախուզում և վարչական գործի վարույթը կասեցրել է:
Հայաստանի Հանրապետության Նախագահի 15.01.2009թ. հրամանագրով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Ե.Սողոմոնյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր, որի կապակցությամբ 29.04.2015թ. սույն վարչական գործը վերամակագրվել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Գ.Առաքելյանին:
Հիմք ընդունելով վերոգրյալը` դատարանը գտնում է, որ սույն վարչական գործը պետք է ընդունել վարույթ:
Միաժամանակ, դատարանը գտնում է, որ սույն վարչական գործի վարույթը պետք է վերսկսելª հետևյալ պատճառաբանությամբ.
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 25.03.2008թ. որոշման կայացման ժամանակ գործող Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածը սահմանել է, որ վարչական դատավարությունում գործի վարույթը կասեցնելու հիմքերի, ինչպես նաև կաuեցումն առաջացրած հանգամանքները վերանալուց հետո գործի վարույթը վերuկuելու վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 106-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` դատարանն իրավունք ունի կասեցնել գործի վարույթը, եթե պատասխանողը գտնվում է հետախուզման մեջ:
Տվյալ դեպքում, սույն վարչական գործով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը 25.03.2008թ. որոշմամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցվորի կողմից նշված հասցեով պատասխանողին ուղարկված ՙՎարչական գործը վարույթ ընդունելու մասին՚ որոշում, հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը ետ են վերադարձվել դատարան ՙթերի հասցե՚ գրառմամբ, իր նախաձեռնությամբ կասեցրել է սույն վարչական գործի վարույթը մինչև պատասխանող Վահիդ Մեհրունեզադի և նրա գույքի գտնվելու վայրը հայտնաբերելը:
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 95¬րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի վարույթը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքների վերանալուց հետո:
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 63¬րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` այն դեպքերում, երբ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա պատշաճ ծանուցում է համարվում Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում ծանուցագիր տեղադրելը£
Նկատի ունենալով, որ սույն գործի վարույթը կասեցվել է մինչև պատասխանողի և նրա գույքի գտնվելու վայրը հայտնաբերելը, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ 05.12.2013թ. ընդունված և 07.01.2014թ. ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ դատավարության մասնակցի հասցեն անհայտ լինելու դեպքում պատշաճ ծանուցում է համարվում Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում ծանուցագիր տեղադրելը, ուստի վերը նշվածը հաշվի առնելով դատարանը գտնում է, որ թեև չեն վերացել սույն վարչական գործի վարույթի կասեցումն առաջացրած հանգամանքները, այնուամենայնիվ դատավարության մասնակցի հասցեն անհայտ լինելը չի կարող խոչընդոտ հանդիսանալ սույն վարչական գործի քննության համար, հետևաբար սույն վարչական գործի վարույթը պետք է վերսկսել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, 123-րդ հոդվածով, 127-րդ հոդվածի 10-րդ մասով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածով, դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Թիվ ՎԴ/1798/05/08 վարչական գործն ըստ հայցի Հայաստանի Հանրապետության ոստիկանության ՙՃանապարհային ոստիկանություն՚ ծառայության ընդդեմ Վահիդ Մեհրունեզադիª 15.000 դրամ վարչական տուգանքի գումարը բռնագանձելու պահանջի մասին, ընդունել վարույթ:
2. Ըստ հայցի Հայաստանի Հանրապետության ոստիկանության ՙՃանապարհային ոստիկանություն՚ ծառայության ընդդեմ Վահիդ Մեհրունեզադիª 15.000 դրամ բռնագանձելու պահանջի մասին, վարչական գործի վարույթը վերսկսել:
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ, ք.Երևան, Գ. Նժդեհի փող. 23, հեռ. 447121 (220)
ԴԴ 9 -
30.04.2015թ.
Պատասխանող ` Վահիդ Մեհրունեզադ,
ք. Երևան, Գր.Լուսավորիչ 12,


Ձեզ է ուղարկվում Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 30.04.2015թ. որոշումը` ՙՎարչական գործը վարույթ ընդունելու և վարչական գործի վարույթը վերսկսելու մասին՚:
Միաժամանակ, Դուք կանչվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես պատասխանող թիվ ՎԴ/1798/05/08 վարչական գործով ըստ հայցի Հայաստանի Հանրապետության ոստիկանության ՙՃանապարհային ոստիկանություն՚ ծառայության ընդդեմ Վահիդ Մեհրունեզադի 15.000 դրամ բռնագանձելու պահանջի մասին:
Վերոհիշյալ գործով նախնական դատական նիստը նշանակված է 14.05.2015թ., ժամը 1600-ին:
Խնդրում եմ ապահովել Ձեր կամ Ձեր կողմից լիազորված անձի ներկայությունը 14.05.2015թ., ժամը 1600-ին նշանակված նախնական դատական նիստին (հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի փող. 23, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 327):


Ծանոթություն. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայնª նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ£

 

ԴԱՏԱՎՈՐ ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ



Հասցե` ք.Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121/220/

Էլ. փոստ`