Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայտարարություններ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ Գործ թիվ ՎԴ/9732/05/21 ՈՐՈՇՈՒՄ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ‹‹07›› մարտի 2024թ. ք. Երևան Հայաստանի հանրապետության վարչական դատարանը՝ նախագահությամբ՝ դատավոր Ա. Ղազարյանի, քարտուղարությամբ՝ Հ. Պապիկյանի, քննելով թիվ ՎԴ/9732/05/21 վարչական գործը և քննության առնելով այն դատաքննության նշանակելու հարցը, Պ Ա Ր Զ Ե Ց ՀՀ վարչական դատարանի դատավոր Ալ. Հարությունյանի վարույթում է գտնվել վարչական գործն ըստ հայցի Մարիաննա Կարապետյանի՝ ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության՝ ‹‹Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին›› 06.08.2021թ. որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին: ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ալ. Հարությունյան) 10.09.2021թ.-ի որոշմամբ գործը ընդունվել է վարույթ: Դատավոր Ալ. Հարությունյանի՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր նշանակվելու կապակցությամբ դադարեցվել են վերջինիս՝ ՀՀ վարչական դատարանի դատավորի լիազորությունները, և գործի հետագա ընթացքն ապահովելու նպատակով այն վերամակագրվել է դատավոր Ա. Ղազարյանին: ՀՀ վարչական դատարանի 25.11.2022թ.-ի /դատավոր Ա. Ղազարյան/ որոշմամբ գործը ընդունվել է վարույթ և նշանակվել է նախնական դատական նիստ: Գործով կայացել են նախնական դատական նիստեր: ‹‹ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի›› 90-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. ‹‹1.Վարչական դատարանը, համարելով գործը դատաքննությանը նախապատրաստված, որոշում է կայացնում գործը դատաքննության նշանակելու մասին››: Գործով կայացած նախնական դատական նիստերի ընթացքում կատարելով գործը դատաքննության նախապատրաստելու համար անհրաժեշտ դատավարական գործողությունները՝ դատարանը գործը համարում է դատաքննությանը նախապատրաստված և գտնում է, որ պետք է նշանակել դատաքննություն: Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով ‹‹ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի›› 90-րդ հոդվածով՝ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց Թիվ ՎԴ/9732/05/21 վարչական գործն ըստ հայցի Մարիաննա Կարապետյանի՝ ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության՝ ‹‹Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին›› 06.08.2021թ. որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, նշանակել դատաքննության 2024 թվականի սեպտեմբերի 18-ին, ժամը 15:30-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (հասցե՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 23) թիվ 15 դատական նիստերի դահլիճում: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ: ԴԱՏԱՎՈՐ ԱՐԳԻՇՏԻ ՂԱԶԱՐՅԱՆ

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
Տիպ` Դատական ծանուցումներ

05.04.2024

Թիվ ՎԴ/8180/05/23 Վարչական գործով ծանուցում

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
Տիպ` Դատական ծանուցումներ

04.04.2024