Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՎԴ/12980/05/13 դատաքննության որոշում

19.12.2014

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

«24» նոյեմբերի 2014թ.
Թիվ ՎԴ/12980/05/13 վարչական գործով
երրորդ անձ` Լարիսա Պետրոսյան-ին
Հասցեն՝ Երևան քաղաքի Ղարիբջանյան փողոցի թիվ 94 տուն

Ձեզ է ուղարկվում վարչական դատարանի 2014 թվականի նոյեմբերի 24-ի` գործը դատաքննության նշանակելու մասին որոշումը:


Դատավոր Ռ. Խանդանյանի օգնական Ռ. Մաքեյան
Վարչական գործ թիվ ՎԴ/12980/05/13

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

24.11 .2014թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Ռ. Խանդանյանս, ուսումնասիրելով վարչական գործն ըստ հայցի Լենա Պետրոսյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման, երրորդ անձինք Ելենա, Լարիսա, Տիգրան Պետրոսյաններ` 24.06.2013 թվականի սեփականության իրավունքների պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

ՀՀ վարչական դատարանի վարույթում է գտնվում վարչական գործն ըստ հայցի Լենա Պետրոսյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման, երրորդ անձինք Ելենա, Լարիսա, Տիգրան Պետրոսյաններ` 24.06.2013 թվականի սեփականության իրավունքների պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջի մասին։
Սույն գործով 30.01.2014, 31.01.2014 և 24.11.2014 թվականներին նշանակվել և անցկացվել են դատական նիստեր:
ՀՀ վարչական դատարանը գտնում է, որ գործը նախապատրաստված է դատաքննության և այն պետք է նշանակել դատաքննության։
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ, 90-րդ հոդվածներով և 127-րդ հոդվածի 10-րդ մասով, դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Վարչական գործն ըստ հայցի Լենա Պետրոսյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման, երրորդ անձինք Ելենա, Լարիսա, Տիգրան Պետրոսյաններ` 24.06.2013 թվականի սեփականության իրավունքների պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջի մասին նշանակել դատաքննության 2015 թվականի փետրվարի 10-ին, ժամը 12:30-ին` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23 շենք, 3-րդ հարկ, թիվ 314 դատական նիստերի դահլիճ)։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից։

ԴԱՏԱՎՈՐ ՌԱՖԻԿ ԽԱՆԴԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121/224/

Էլ. փոստ`