Թիվ ԼԴ4/0018/02/15 քաղաքացիական գործով պատասխանող Էդգար Մակարյանի վերաբերյալ դատական ծանուցագիր
25.03.2015
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
ԷԴԳԱՐ ՄԱԿԱՐՅԱՆԻՆ
(Հասցե` ՀՀ , Լոռու մարզ, գ. Նոր Խաչակապ, Ավազանք)
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր` Ա. Աթաբեկյան) վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի ՙԱրմենՏել՚ փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Էդգար Մակարյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, հետաձգվել և նշանակվել է 2015 թվականի մայիսի 21-ին ժամը 10:50-ին (նիստերի դահլիճ թիվ 1):
Դուք որպես պատասխանող հրավիրվում եք մասնակցելու դատական նիստին:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցվորը կամ պատասխանողն իրավունք ունի դատարանին խնդրել վեճը լուծելու իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա, իսկ 2-րդ կետը սահմանում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալը արգելք չէ գործի քննության համար:
Ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձինք պարտավոր են դատարանին և գործին մասնակցող այլ անձանց հայտնել գործի վարույթի ժամանակ իրենց հասցեն փոխելու մասին: Նման հաղորդման բացակայության դեպքում դատավարական փաստաթղթերը ուղարկվում են նրանց վերջին հայտնի հասցեով և համարվում են հանձնված, թեկուզև հասցեատերն այդ հասցեում այլևս չի բնակվում:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ե.ՂՈՒԿԱՍՅԱՆ
Ներկայացեք անձնագրով և սոց. քարտով:
Հասցե` քաղաք Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբ. 10
Հեռախոս` 0255/2-22-03/
Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10
Հեռ..` +374 255 22203
Էլ. փոստ`