Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՎԴ/0742/05/15 վարչական գործով դատական ծանուցագիր

22.04.2015

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ք.Երևան, Գ. Նժդեհի 23, հեռ. +(37410) 44-71-21/224/
Ե-ԴԴ-9 __
«21» ապրիլի 2015թ.
Թիվ ՎԴ/0742/05/15 վարչական գործով
պատասխանող` Հարություն Տոնոյան-ին
Հասցեն` ք. Երևան, Սարի Թաղի 5 շ., 1/1 տ.


Ձեզ է ուղարկվում ՀՀ վարչական դատարանի 2015 թվականի ապրիլի 21-ի` դատական նիստի ժամանակը փոփոխելու մասին որոշումը:

Դատավոր Ռ. Խանդանյան օգնական Ռ. Մաքեյան

Վարչական գործ թիվ ՎԴ/0742/05/15


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ԺԱՄԱՆԱԿԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

21.04.2015թ. ք. Երևան

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (այսուհետ նաև` Դատարան)` նախագահությամբ դատավոր Ռ. Խանդանյանի, քննության առնելով ըստ հայցի Երևան համայնքի` ի դեմս Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի ընդդեմ Հարություն Տոնոյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, վարչական գործով 2015 թվականի հունիսի 02-ին, ժամը 11։00-ին նշանակված դատական նիստի ժամանակը փոփոխելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Դատարանի վարույթում գտնվող ըստ հայցի Երևան համայնքի` ի դեմս Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի ընդդեմ Հարություն Տոնոյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, վարչական գործով 2015 թվականի հունիսի 02-ին, ժամը 11։00-ին, որի մասին դատավարության մասնակիցները տեղեկացվել են հայցադիմումը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին որոշմամբ:
Հայցվորը 20.04.2015 թվականին Դատարանում մուտքագրված գրությամբ հրաժարվել է հայցից և խնդրել է վարչական գործի վարույթը կարճել:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հայցվորը ներկայացնում է դիմում հայցից հրաժարվելու վերաբերյալ, ապա դատարանը երկշաբաթյա ժամկետում հրավիրում է դատական նիստ՝ այն քննելու նպատակով: Եթե հայցվորը նիստի ժամանակ կրկնում է հայցից հրաժարվելու իր դիմումը կամ պատշաճ ծանուցված լինելու պայմաններում չի ներկայանում դատական նիստին, ապա դատարանը եռօրյա ժամկետում որոշում է կայացնում գործի վարույթը կարճելու մասին:
Վերը նշված իրավական և փաստական հանգամանքների համադրման արդյունքում, ինչպես նաև արդարադատության իրականացման շահերից ելնելով` Դատարանը գտնում է, որ սույն գործով 2015 թվականի հունիսի 02-ին, ժամը 11։00-ին նշանակված դատական նիստի ժամանակը պետք է փոփոխել` այն նշանակելով 2015 թվականի մայիսի 12-ին, ժամը 10:25-ին։

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 10-րդ մասով` դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Ըստ հայցի Երևան համայնքի`ի դեմս Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի ընդդեմ Հարություն Տոնոյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, վարչական գործով 2015 թվականի հունիսի 02-ին, ժամը 11։00-ին նշանակված դատական նիստի ժամանակը պետք է փոփոխել` դատական նիստը նշանակել 2015 թվականի մայիսի 12-ին, ժամը 10:25-ին:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից։


ԴԱՏԱՎՈՐ ՌԱՖԻԿ ԽԱՆԴԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան Գ.Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447113/224

Էլ. փոստ`