Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հրապարակային ծանուցում

08.04.2014

Հայտատու` «Ադամանդ» ԵԱՀԲ» ՓԲԸ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Նշված հասցեում տեղի կունենա «Ֆլորես» ԱՏ-ի կողմից կազմակերպած, «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ին պատկանող` Արմավիրի մարզ, գ. Փարաքար-Թաիրով Մայրաքաղաքային, թ. 94 հասցեում գտնվող 111.4 ք.մ առևտրի սրահի, 18.6 ք.մ պահեստի, 0.018 հա հողամասի, Շիրակի մարզ, ք. Արթիկ, Կոմիտաս թ/մ, Սունդուկյան փ., թ. 07 հասցեում գտնվող, 264.30 ք.մ ընդ. մակերեսով բնակելի տան, 27 ք.մ ավտոտնակի, 0.063 հա հողամասի, ք. Բյուրեղավան, Հ. Հարոյան փ., թ. 52 հասցեում գտնվող, 420.5 ք.մ ընդ. մակերեսով ամրանի արտադրամասի, 166.6 ք.մ չորանոցի, 0.155 հա արդյունաբերական նպատակային նշանակությամբ հողամասի, համապատասխանաբար 32800000, 12500000 և 20800000 ՀՀ դրամ մեկնարկային գներով ընդհանուր բաց աճուրդը: Աճուրդի առաջին փուլը դասական եղանակով` 23.04.2014թ-ին, ժ. 12:00-ին, այնուհետև աճուրդի փուլերը` 25.04.2014թ.-ին ժ. 12:00-ին և հաջորդող աշխատանքային օրերին նույն ժամին հոլանդական եղանակով, յուրաքանչյուր փուլում մեկնարկային գնի իջեցումով:
Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան փաստաթղթեր և կազմակերպչի կողմից տրված համապատասխանաբար 656000, 250000 և 416000 ՀՀ դրամ նախավճարների մուծումը հաստատող վկայականները: Նախավճարները պետք է վճարվեն կազմակերպչի դրամարկղ կամ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի 16048053452000 հաշվին ծանուցման հրապարակման օրվանից մինչ յուրաքանչյուր փուլին նախորդող աշխատանքային օրվա ժ. 16:00-ն:
Մանրամասն տես "Իրատես Դե Ֆակտո" թերթի N 23/521 2014թ., էջ 9:

Հասցե` ք. Երևան, Ագաթանգեղոսի 6/1

Հեռ..` +374 10 563107

Վեբ կայք` http://www.yercomex.am

Էլ. փոստ`