Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն Լուսինե Սողոմոնյանի գույքը կրկնաճուրդով վաճառելու մասին

18.04.2014

Հայտատու` Լուսինե Սողոմոնյանի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ախոյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

17.04.2014թ. ժամը 14.00-ին նշանակված աճուրդ վաճառքը չի կայացել հայտ չլինելու պատճառով:02.05..2014թ. ժամը 14.00-ին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի /ք.Երևան,Օտյան 53/2/ հասցեի շենքում կանցկացվի`Լուսինե Սողոմոնյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդ վաճառքը՝ բաց դասական եղանակով մեկ լոտով: Գույքը գրավադրված է ՙՎՏԲ-Հայստան բանկ՚ՓԲԸ-ում: Լոտ1- ՀՀ, Արարատի մարզ,գ.Այգեզարդ հասցեում գտնվող բնակելի տուն՝201.8քմ.,նկուղ՝66.0 քմ.,կաթսայատուն՝ 9.5քմ.,խոհանոց՝ 19.0քմ.,բաղնիք՝ 8.8քմ.,պահեստ՝ 14.6քմ.,մառան՝ 37.4քմ.,թոնրատուն՝ 21.6քմ.,գոմ՝ 11.6քմ.,ինքնակամ հավանոց՝ 4.1քմ.,ինքնակամ ծածկոց՝ 18.4քմ և տնամերձ հողամաս 0.14հա.:Լոտի մեկնարկային գինը կազմում է ՝7.902.360 դրամ: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, ինչպես նաև աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որը կազմում է լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5% : Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի սնանկության 1930043276180100 հ/հ-ինՙԿոնվերս Բանկ՚,Գյումրու մ/ճ, համապատասխանաբար` մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ն կարող են հայտ ներկայացնել վերընշված դատարանի հասցեով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Ցանկացողները ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ կարող են սնանկության գործով կառավարիչ Կ. Ախոյանից` /ք.Երևան,Օհանովի 11/6 ,հեռ. 09310-95-15,05535-35-35):

Հասցե` ՀՀ, Արարատի մարզ,գ.Այգեզարդ

Հեռ..` +374 55 353535